Լրահոս
Օրվա լրահոսը

4 տարի առաջ, դաժան ծեծի ենթարկելու և սպային կոմայի հասցնելու համար 5 տարի ժամկետով դատապարտված անձին, ըստ Մխիթարյանի հարազատների, վաղաժամ ազատ են արձակել. Տիգրան Աբրահամյան

Փետրվար 02,2024 23:30

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բռնության ենթարկված, 4 տարի կոմայի մեջ գտնված և 2023 թվականին մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով իշխանությունը հերթական անբարոյականությանն է դիմել:

4 տարի առաջ, դաժան ծեծի ենթարկելու և սպային կոմայի հասցնելու համար 5 տարի ժամկետով դատապարտված անձին, ըստ Մխիթարյանի հարազատների, վաղաժամ ազատ են արձակել:

Սա այն դեպքում, որ փոխգնդապետի մահից հետո, նրա ծնողները դիմել էին իրավապահներին` վերաորակավորելու գործը, սակայն շուրջ 6 ամիս մարդկանց «ֆռցնելուց» հետո, դատարանի վճռով սպային մահվան հասցրած անձը, շուրջ 4.5 տարի նստելուց հետո վաղաժամ ազատ է արձակվել:

Հիշեցնեմ, որ այս գործով անցնում էին Վայոց ձորի նախկին մարզպետ, ներկայումս քպ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի մերձավոր անձինք, իսկ ըստ Արա Մխիթարյանի ընկերների, Տ. Սարգսյանը ևս դեպքի վայրում է եղել:

Այս 4 տարիների ընթացքում իշխանությունն ինչպես հասցրեց այլանդակեց գործը, արանքից մարդիկ հանեց, միջադեպին ներկա փոխգնդապետի ծառայակից ընկերներին բանակից հանեց, գլխներին գործ սարքեց ու դա միայն այն բանի համար, որ վերջիններս իրենք հարվածներ ընդունելով փորձել էին փրկել սպայի կյանքը, ինչի մասին մանրամասն հայտնել էին նաև իրենց ցուցմունքներում:

Սա է այս իշխանության դաժան ու գարշելի կերպարը, որի համար սպայի կյանքը արժեք չունի»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829