Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելի քաղաքապետն արձանագրել է բրյուսելահայ համայնքի օրինակելի ինտեգրման փաստը և քաղաքի զարգացման գործում նրանց ավանդը

Փետրվար 05,2024 23:45

Փետրվարի 5-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Բրյուսելի քաղաքապետ Ֆիլիպ Կլոսի հետ։

Ողջունելով դեսպան Բալայանին` քաղաքապետ Կլոսը գոհունակությամբ արձանագրեց բրյուսելահայ համայնքի օրինակելի ինտեգրման փաստը և Բրյուսելի զարգացման գործում իրենց ավանդը։

Զրուցակիցները քննարկեցին ապակենտրոնացված համագործակցության, ինչպես նաև համատեղ մշակութային նախագծերի իրագործման հնարավորությունները։

Քաղաքապետի խնդրանքով` դեսպան Բալայանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտման պատճառով բռնի տեղահանված հայերի ներկա պայմանները և կարիքները՝ շեշտելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման անհրաժեշտությունը։

Բելգիայում ՀՀ դեսպանատուն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829