Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Հայաստանն իր ուրույն ու անփոխարինելի տեղն է զբաղեցնում ԵՄ ռազմավարական տեսլականի հորիզոնում. Տիգրան Բալայան

Սեպտեմբեր 23,2026 14:11 Share

Սեպտեմբերի 21-ին Բելգիայի հեղինակավոր «Cercle Royal Gaulois» թագավորական ակումբի սրահներում հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ հոբելյանական օրը։

ՀՀ ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությանը ներկա գտնվեցին Բելգիայի օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պաշտոնյաներ, Եվրամիության անդամ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, ՆԱՏՕ-ում հավատարմագրված մշտական ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ, քաղաքացիական հասրակության, ինչպես նաև Բելգիայի հայ համայնքային կառույցների ղեկավարներ։

Միջոցառման պատվավոր հյուրերն էին Բելգիայի փոխվարչապետ, աշխատանքի, տնտեսության և գյուղատնտեսության հարցերով նախարար Դավիդ Կլարինվալը և Եվրոպական հանձնաժողովի Պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը, որոնք հանդես եկան ողջույնի խոսքով։ Բարձրաստիճան պաշտոնյաներն ընդգծեցին Հայաստանի առանձնահատուկ դերը Բելգիայի, ինչպես նաև ԵՄ կառույցների հետ համագործակցության համատեքստում՝ մատնանշելով վերջին շրջանում գործընկերության և աջակցության առարկայական օրինակները։ Բելգիայի փոխվարչապետը և ԵՄ հանձնակատարը վերահաստատեցին իրենց անվերապահ աջակցությունը Հայաստանին՝ հույս հայտնելով, որ հարաբերությունները կշարունակեն հետզհետե խորանալ՝ ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ։

ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն իր ելույթում անդրադարձավ Հայաստան-Բելգիա և Հայաստան-Եվրամիություն գործընկերային հարաբերությունների աննախադեպ նվաճումներին, առանցքային ձեռքբերումներին և հետագա քայլերին։ Դեսպանն ընդգծեց անկախ պետականության, ինքնիշխանության, օրենքի գերակայության և տնտեսության բազմազանեցման կարևորությունը, ինչպես նաև այս արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականության դերը՝ շեշտելով առկա մարտահրավերների ու կնճռոտ հարցերի լուծման հրամայականը։

ՀՀ դեսպանի բնորոշմամբ՝ այսօր Հայաստանն իր ուրույն ու անփոխարինելի տեղն է զբաղեցնում Եվրոպական Միության ռազմավարական տեսլականի հորիզոնում, իսկ Բելգիայի Թագավորության հետ հարաբերություններն ապրում են աննախադեպ վերելք՝ ընդլայնելով բազմաշերտ գործընկերությունն անվտանգային և պաշտպանական ոլորտներում։

Դեսպան Բալայանը նկատեց, որ այսօր Հայաստանն ապրում է պատմական մի շրջափուլում, որը հայ ժողովրդին հնարավորություն է ընձեռում առաջնորդող դեր ստանձնել մի շարք կարևորագույն ոլորտներում, հետևողականորեն զարգացնել սեփական կարողությունները և ապահովել երկրի կայուն ու անվտանգ ապագան։

Տոնական երեկոն ամբողջացավ հայկական հարուստ խոհանոցի հյուրասիրությամբ, ազգային երաժշտության կատարումներով, հայկական արտադրանքի և Հայաստանի տեսարժան վայրերն ու մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցադրություններով։

Բելգիայում ՀՀ դեսպանություն / ԵՄ-ում ՀՀ առաքելություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930