🟡Հուլիսի 20-ին ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը այցելեց Վալոնիայի տարածարջանի մայրաքաղաք Նամյուղ:
🔶️Դեսպան Բալայանը նախ հանդիպում ունեցավ Վալոնիայի խորհրդարանի նախագահ Վիլի Բորսյուի հետ։
🔸️Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Վալոնիայի հետ երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներին, միջխորհրդարանական գործընկերությանը, ինչպես նաև առաջիկա համատեղ միջոցառումների օրակարգին։
🔸️Դեսպան Բալայանը բարձրացրեց Վալոնիայում հայկական արտադրության ապրանքատեսակների ներկայացվածության հարցը՝ նշելով, որ ՀՀ կառավարության որդեգրած՝ արտահանումների բազմազանեցման ճանապարհին այս քայլը կարող է լուրջ խթան հանդիսանալ երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման համար։
Կարդացեք նաև
🔸️Զրուցակիցները քննարկեցին նաև տարածաշրջանային վերջին զարգացումները՝ անդրադառնալով փոխկապակցվածության օրակարգի կարևորությանը։ Այս համատեքստում դեսպան Բալայանը ներկայացրեց ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի ամբողջական իրականացման արդյունքում տարածաշրջանը կվերածվի կայունության, անվտանգության և տնտեսական համագործակցության կարևոր հանգույցի՝ ապահովելով հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն ու արդյունավետ կապը։
🔸️Վալոնիայի խորհրդարանի նախագահը պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակում աջակցել Հայաստանի նախաձեռնություններին։
🔶️Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ նաև Նամյուղի քաղաքապետ Շարլոտ Բազելեղի հետ, որի ընթացքում քննարկվեցին գիտակրթական, մշակութային և առևտրային ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
🔸️Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Նամյուղի առևտևային ցանցում Հայաստանի արտադրանքի ներկայացվածությունը խթանելուն առնչվող քայլերին:
🔸️Կարևորվեց քաղաքային տնտեսության կառավարման բնագավառում փորձի փոխանակումը, ինչպես նաև համատեղ կրթական ու մշակութային ծրագրերի իրականացումը, որոնք հենք կհանդիսանան համագործակցության սերտացման համար։
Բելգիայում ՀՀ դեսպանություն/ ԵՄ-ում ՀՀ առաքելություն


















































