Լրահոս
Օրվա լրահոսը

Ճամբարակի ավագանու անդամի հնարավոր սպանությունը բացառվում է, սրտի պատռվածքից է մահացել. համայնքապետի խորհրդական

Մարտ 13,2024 14:15

Ճամբարակի ավագանու անդամ Թաթուլ Դումանյանի մահվան պատճառ հնարավոր սպանությունը համայնքի ղեկավարի խորհրդական Սերյոժա Ավալյանը (լուսանկարում) ոչ միայն բացառում է, այլ վիրավորական է համարում:

Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Դումանյանը բազմաթիվ առողջական խնդիրներ ուներ, բայց մահացել է սրտի պատռվածքից:

«Դատաբժիշկն էլ էր զարմացել, ասում էր՝ այ մարդ, էսքան հիվանդությունը վրան, սրտից  է մահացել, առողջ օրգան չուներ: Մահը վրա է  հասել տանը, առավոտյան հանկարծամահ է եղել, սպանությունը բացառվում է: Մեր շրջանի համար շատ գործ արած մարդ էր, շինարարարական կազմակերպություն ուներ, ինտենսիվ այգիների գաղափարն է տվել, Ճամբարակում 4 ինտենսիվ այգի է հիմնել»,-ասաց Ավալյանը:

Հիշեցնենք, որ Թաթուլ Դումանյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031