Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ի 2023 թ. կատարողականը կազմել է կազմել է 525.81 մլրդ դրամ կամ 99.8 տոկոս

Մարտ 25,2024 13:17

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 25-ին քննարկել եւ ի գիտություն է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ ՀՀ շուրջ ստեղծված անվտանգային վիճակով պայմանավորված` 2023 թվականիը բավական բարդ տարի էր ՊՆ-ի եւ ամբողջ Զինված ուժերի համար: Տարվա ընթացքում զորքերը հիմնականում գտնվել են մարտական տարբեր պատրաստականության աստիճաններում, իսկ կառավարման մարմիններն աշխատել են ուժեղացված աշխատանքային ռեժիմով: Մայիս եւ սեպտեմբեր ամիսներին, անվտանգային իրավիճակով պայմանավորված, Զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության տարբեր աստիճանների:

Մարտական հերթապահությունը եւ դրան զուգահեռ մարտական բարձր պատրաստականության պայմաններում ծառայությունն իրականացվել է ԶՈՒ-ի կարողությունների վերականգնման, վերակազմավորման եւ համալրման գործընթացներին զուգահեռ, որոնց զգալի մասն իրականացվել է քաղված դասերի հաշվառմամբ եւ միջազգային չափորոշիչների կիրառմամբ: ՀՀ ՊՆ կողմից իրականացվող պետական բյուջեի գործառնական դասակարգման թվով 5 ծրագրերով 2023 թվականի համար հաստատված նախահաշիվներով տարեսկզբին հատկացվել է 517.28 մլրդ դրամ, որը տարվա ընթացքում ավելացել է 9.19 մլրդ դրամով: Կատարողականը կազմել է 525.81 մլրդ դրամ կամ 99.8 տոկոս: ՀՀ կառավարության ծրագրի 2021-2026 թվակաների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ՊՆ բաժնի ցանկը կազմված է 14 նպատակից, որոնք ներառում են 37 միջոցառումներ: Դրանք կատարվել են նախատեսված ծավալներով եւ ժամկետներում:

Քննարկման մի մասը հանձնաժողովի որոշմամբ անցկացվել է փակ ձեւաչափով:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031