Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի բաժինը հեռացվել է նաև նախագահի կայքից

Մարտ 26,2024 13:47

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի հերթական պահանջը

ՀՀ պետական կառավարման մարմինների կայքերից սկսում են անհետանալ Արցախի մասին հիշատակումները։ Մամուլում արդեն գրվել է, որ կայքի «թարմացման» պատճառով արտգործնախարարության պաշտոնական կայքից հեռացվել է (ասում են՝ ժամանակավորապես) Արցախի բաժինը։ Արցախյան հերոսամարտի բաժինը, նույն պատճառաբանությամբ, չկա նաև պաշտպանության նախարարության կայքում․․․

Արցախի բաժինը հեռացվել է նաև նախագահի (այո, այո Հայաստանում նման պաշտոն ու այդ պաշտոնը զբաղեցնող մարդ էլ կա) կայքից։ Պարզվում է, նախագահի կայքի բովանդակությունն էլ են որոշել «լրամշակել» և չեն զլացել սկսել հենց Արցախից։

Մոտս այն հստակ համոզմունքն է ձևավորվել, որ այս իշխանություններին «լրամշակելացավով» վարակել են ադրբեջանցիները։ Տեսնենք ե՞րբ կբուժվեն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031