Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե անվտանգությունս չի ապահովում, ասում ա՝ հողը տալուց հետո էլ չեմ կարա երաշխավորեմ, որ պատերազմ չի լինի, ի՞նչ անվտանգություն». «Հրապարակ»

Ապրիլ 18,2024 11:30

«Գյուղը կործանման ա տանում»,- Փաշինյանի հետ կռիվ տալով՝ ինքն իրեն խոսում է ոսկեպարցի Կարինեն։ Օրեր առաջ գյուղամիջում հանդիպեցինք նրան, առաջարկեցինք` խոսի, սրտի եղածն ասի։ Հարցնում եմ՝ ի՞նչ պիտի անեն, ասում է՝ կինարմատ լինելով՝ պայքարելու եմ, կես սանտիմետր էլ չեմ զիջելու, իմ տունն ո՞ւմ տամ` թուրքի՞ն։
«Մեր գյուղից տալու ոչինչ չունի նա, Ադրբեջանն էլ պահանջելու չունի` ոչ մի սանտիմետր։ Ասկիպարան հայկական գյուղ է եղել, այլ բան է, որ ադրբեջանցիները եկել ապրել են այդ գյուղում։ Փաշինյանից պահանջում ենք՝ չհանձնել թուրքին մեր հողերը, միջպետական ճանապարհը չտալ, որ թուրքը չկանգնի մեր գյուղի գլխին՝ ահուսարսափով ապրենք»,- ասում է զրուցակիցս։

Դիտարկմանը, որ իշխանությունն ասում է՝ ինչ անում ենք, Հայաստանի անվտանգության եւ ինքնիշխանության համար ենք անում, պատասխանում է․ «Եթե անվտանգությունս չի ապահովում, ասում ա՝ հողը տալուց հետո էլ չեմ կարա երաշխավորեմ, որ պատերազմ չի լինի, ի՞նչ անվտանգություն։ Որտե՞ղ է գրված էդ խաղաղության մասին։ ԽՍՀՄ-ի ժամանակներն է հիշում, ԽՍՀՄ-ի ժամանակ հայն ու թուրքն իրար հետ ապրել են, բայց հիմա թշնամի են։ Իմ հարեւանը, որ իմ հարազատն է, ինձ մեկ սանտիմետր հող չի տալիս, ես ինչի՞ իմ հայրենիքը տամ թշնամուն։ Ինչ ուզում են, անեն` միջպետական ճանապարհը չտան թշնամուս։ Թշնամուս չուրախացնեն։ Ես իմ ընտանիքը, ապրուստը վերցնեմ՝ ո՞ւր գնամ։ Կնիկարմատ լինելով կպայքարեմ, ոնց որ 90-ականներին եմ պայքարել»։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930