Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թե փորձել են տեղադրել, այլ արդեն տեղադրել են սարքը։ Արդեն տեսանյութն էլ կա»․ Բագրատ Սրբազանը՝ իր սենյակի հատակին լսողական սարք տեղադրելու մասին

Մայիս 25,2024 20:53

«Ոչ թե փորձել են տեղադրել, այլ տեղադրել են սարքը։ Արդեն տեսանյութն էլ կա։ Չգիտեմ՝ ինչով էին անում՝ խարատ էր, դռել էր։ Տեղադրել են օրեր առաջ, մենք էլ իմացել ենք»,- քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Հիշեցնենք՝ տեղեկություն էր տարածվել, որ գտնվելով Ani Grand Hotel Yerevan հյուրանոցում հաստատված Բագրատ Սրբազանի համարում՝ Սրբազանն ու նրա կողմնակիցները լսել են, թե ինչպես է ներքևի հարկից ոմն մեկը ծակում սենյակի հատակը, որպեսզի այդ անցքից լսողական սարք տեղադրի Սրբազանի սենյակում։

Բագրատ Սրբազանն ասաց, որ այդ տեղեկությունը իրենց փոխանցել են կազմակերպությունները, որոնք աշխատում են իրենց համար։ Նա մանրամասներ ներկայացրեց․ «Մենք շատ քաղաքավարի իջել ենք, դուռը թակել, ներկայացել է պատգամավորը՝ ասելով, որ այսինչ մարդն եմ, ներսից աղջկա ձայն է եկել, թե ովքեր եք, նորմալ ներկայացել են, խնդիր ունենք, որ ուզում ենք իմանալ՝ ինչ է կատարվում։ Աղջիկն ասել է, որ բաղնիքում է։ Պատգամավորը ասել է, որ կես ժամից կգանք, իջնենք հյուրանոցի ընդունելության տեղում տեղեկացնենք մարդկանց, տնօրինությանը»։

Բագրատ Սրբազանն ասաց, որ այդ ընթացքում եկել է Կենտրոնի ոստիկանապետի ժ/պ-ն՝ Գարակյանը, ներկայացել է, ասել է, որ քաղաքացին իրենց ասել է, որ ուզում են դուռս կոտրել։ Բագրատ Սրբազանն ասաց, որ նման բան չկա, բոլոր տեսանյութերը կան․ «Այս օրերին այդ սենյակից լուսամուտը բաց․ վերևից նկարում էին․ ի՞նչ է նկարում, չգիտեմ, հենց այս սենյակի տակ։ Այսօր նայում եմ՝ լուսամուտը փակ է»։

Սրբազանն ասաց, որ իրենց կասկածները չեն փարատվել։ Նա նաև լրագրողներին ցույց տվեց իր սենյակի տակը գտնվող սենյակը ու ասաց, որ դուռը չի կոտրվել։

Հետո պատմեց նաև, որ տարբեր համարներից իրեն են զանգում․ «Այսօր առավոտից մեկը զանգում է  գիտեմ՝ ինչ է։ Մեր Տիգրանին խնդրեցի, որ այդ համարով հետ հեռաձայնի։ Տիգրանը հետ է զանգել, ասել է՝ հեռախոսս ուրիշ տեղ է դրված եղել։ Հետո հետ է զանգել Տիգրանին՝ Տիկո, դո՞ւ ես, չճանաչեցիր ինձ։ Տիկո Կարապետյան, Տիկոն չի՞, դե լավ կներեք։ Հետ զանգեցի, ազգանունը դրա Սահակյան է, մեզ տեղեկություն ուղարկեցին, որ նոր բացված համար է։ Զանգել, ասում եմ՝ Սահակյան, Տիկոն է Կարապետյան։ Լռվել է։ Ասում եմ՝ Սահակյան ջան, Կարապետյան Տիկոն է, անջատեց։ Նորից ուրիշ հեռախոսով եմ զանգում, նույն բանն ասում։ Ախր էդ մարդն էլ է մեղք, երևի փող են տալիս»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031