«Մի քիչ հասկանալի չէ խնդիրը, որովհետեւ կառավարությունն իր տված խոստումը՝ ամեն տարի ավելացնել պետպատվերը, իրականացնում է։ Մեր բյուջեի ավելացումն էլ դրա վառ օրինակն է»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ պատասխանելով հարցին՝ խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորները դժգոհություններ էին հայտնում նախարարության աշխատանքից։
Լրագրողի հարցին՝ դա անձնավորվա՞ծ է, դժգոհում էին, թե հարցում են ուղարկել, պատշաճ պատասխան չի եղել, ինչ որ բան եք գուցե թաքցնում, նախարարը պատասխանեց՝ պատշաճ պատասխանել ենք, պարզաբանել եմ, որ ամբողջ բաց եւ հասանելի տեղեկատվությունը տրամադրվում է, իսկ այն տեղեկատվությունը, որը անձնական կամ բժշկական գաղտնիք է, ցավոք, չենք կարող տրամադրել։
Արդյոք թիմի ներսում նախարարի հետ խնդիր կա, մամուլը գրում է, որ ձեզ հնարավոր է պաշտոնանկ կանեն, Ավանեսյանը պատասխանեց՝ չեմ կարծում, որ թիմում խնդիր կա, լինում են քննադատություններ, նաեւ տեսանկյունների տարբերություն կա, որը նորմալ է, աշխատանքային։
Հարցին՝ քանի որ հիմնականում Վահագն Ալեքսանյանն ու Արսեն Թորոսյանն էին դժգոհում, արդյոք միայն իրենց հետ է խնդիրը, նախարարն ասաց՝ չեմ ուզում ընդգծել որեւէ մեկին։
Կարդացեք նաև
Ի վերջո` դուք լավ կառավարի՞չ եք, թե՞ լավ իրավաբան, այս հարցին էլ ի պատասխան նախարարն ասաց՝ ես լավ նախարար եմ։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































