«Դա քաղաքական խարդախություն է եւ տիպիկ նիկոլական»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կայացած ասուլիսում կարծիք հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ խոսելով Գյումրիում ՔՊ-ի կազմակերպած «փրայմերիզի» եւ դրա արդյունքների մասին։
«ՔՊ-ն, Նիկոլը չեն ուզում պատասխանատվություն կրել Գյումրիում՝ ժողովրդի վզին իրենց կողմից փաթաթվող քաղաքապետի համար։ Նույնը կատարվեց արդարադատության նախարարի պարագայում»,- ասաց Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ թե Գյումրիում կատարվածը, թե արդարադատության նախարարի նշանակումը դասական օրինակ են Նիկոլ Փաշինյանի հարցերն իր հայեցողությամբ լուծելու, իսկ դրանց պատասխանատվությունն այլոց վրա դնելու։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































