Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ժողովուրդը պատանդի կարգավիճակի մեջ է՝ իշխանության եւ ընդդիմության ձեռքին»․ Լեւոն Զուրաբյան

Դեկտեմբեր 12,2024 16:03 Share
levon zurabyan

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանը ինչ-որ չափով կեղծում է իրավիճակը՝ իրեն խաղաղասեր հայտարարելով։ Բայց միեւնույն ժամանակ, նա պնդում է, որ կան ընդդիմադիր ուժեր, որոնք Փաշինյանին տալիս են այդ հնարավորությունը։ Լեւոն Զուրաբյանը հենց դա է համարում Բագրատ սրբազանի գլխավորած ընդդիմադիր շարժման տապալման հիմնական պատճառը։

Այս մասին իր տեսակետները ՀԱԿ փոխնախագահը ներկայացրեց այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կայացած ասուլիսում։

Լեւոն Զուրաբյանը նկատում է, որ Բագրատ սրբազանի գլխավորած շարժման ժամանակ 50 հազար մարդ էր դուրս եկել փողոց, ինչը աննախադեպ էր 2018-ից հետո տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների համար։ Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս էր եկել այդքան մարդ։ Շարժման տապալման հարցում նա Բագրատ սրբազանի մեղքն էլ է տեսնում՝ անփորձությունը, քաղաքական օրակարգի բացակայությունը ու հավելում է՝ քանի դեռ ժողովուրդը չի տեսնում քաղաքական ուժ, որին ռեւանշիստական չի համարում, ընդդիմադիր շարժումները չեն հաջողելու։

Լրագրողի հստակեցնող հարցին՝ «ռեւանշիստներ» ասելով «նախկինների՞ն» նկատի ունի, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ համենայնդեպս, երբ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ Արցախի էջը փակված չէ, մարդկանց տեղիք է տալիս մտածելու, որ Ադրբեջանի դեմ ռեւանշիստական նկրտումներ են լինելու։

«Նրանք որ գան, հերիք չի թալանչի են, կոռումպացված են, մի հատ էլ ժողովրդին նոր պատերազմի են տանելու։ Էս մարդը լիզում է Էրդողանի կոշիկները եւ այլն, հա նվաստացուցիչ է այս իրավիճակը, բայց դե լավ է էլի, մի բան զիջելով, պատերազմից խուսափում է»,- ըստ Լեւոն Զուրաբյանի՝ խորհրդարանական ընդդիմադիրներն այսպիսի տրամադրություններ են ստեղծում հասարակության մոտ։

Ստեղծված իրավիճակը, ըստ բանախոսի, ձեռնտու է թե իշխանությանը, թե ընդդիմությանը․ առաջինները հաջողում են երկարաձգել իրենց իշխանությունը, երկրորդները՝ փորձում են ինքնամաքրվել։

«Հայ ժողովուրդը պատանդի կարգավիճակի մեջ է՝ իշխանության եւ ընդդիմության ձեռքին»,- կարծում է Լեւոն Զուրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031