Լրահոս
Հավերժ՝ 36 տարեկան
Օրվա լրահոսը

Քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերը

Ապրիլ 03,2025 18:25 Share

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 3-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը, Լիլյա Սիրականյանը և Էդգար Զաքարյանը։

Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, վերջին շրջանում Հայաստանի տնտեսության զարգացման միտումները, տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերը, ոլորտի զարգացման միտումները, առկա ռիսկերն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Թեմաների թվում էին նաև արտահանման ռազմավարությունը և դրա շրջանակներում քաղաքականության առաջնահերթությունները, ռազմավարության իրականացումը, միջազգային գործընկերների ներգրավվածությունը և ներդրումների արդյունավետ կառավարումը։

Առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունավետության հարցին,

Հայաստանում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերին։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել