Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիդանը խոսել է տարածաշրջանում Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան համագործակցության մասին

Հուլիս 10,2025 13:50

Ermenihaber. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարի հետ։ Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Ֆիդանը նշել է, որ երկու երկրների միջև բացառիկ հարաբերությունների հիմքում ընկած է ժողովուրդների միջև եղբայրական կապը։

Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարցերին՝ Ֆիդանը նշել է, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի Թուրքիայի ու Պակիստանի միջև առևտրաշրջանառության ծավալները հասնեն 5 մլրդ դոլարի և հավելել, որ գնահատվում են նաև համագործակցության մեխանիզմերը հանքարդյունաբերության, բնական գազի ու նավթի և հազվագյուտ մետաղների ոլորտներում։

Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի՝ երկու երկրների միջև օդային կապը շարունակում է արդյունավետ գործել ու հավելել է, որ բացի օդային կապից առևտրի համար կարևոր են նաև ծովային, ցամաքային և երկաթուղային կապերը, որոնք պետք է ավելի ամրապնդվեն։

Անդրադառնալով ռազմարդյունաբերության ոլորտին՝ Ֆիդանը ընդգծել է, որ առաջիկայում ցանկանում են ամրապնդել այդ ոլորտում համագործակցությունը։ Նրա գնահատմամբ՝ դա երկու երկրների համար անվտանգության տեսակետից կարևոր ռազմավարական քայլ կլինի։

Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ տարածաշրջանում ճգնաժամերը կրկին ցույց են տվել Թուրքիայի և Պակիստանի միջև համերաշխության գերկարևորությունը և ընդգծել է, որ կան շատ կարևոր քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն տարածաշրջանում խաղաղության, անդորրության և կայունության համար։

«Մենք անկեղծորեն հավատում ենք, որ պետք է համագործակցենք Պակիստանի հետ այս ուղղությամբ։ Իրոք, մեր առաջնորդները մեծ ջանքեր են գործադրում մեր տարածաշրջանում դիվանագիտությունն ու երկխոսությունը առաջնահերթ դարձնելու համար՝ Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան եռակողմ խորհրդակցական մեխանիզմի միջոցով»,-ընդգծել է Ֆիդանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031