Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպական քաղաքական համայնքի գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումների մասին»  

Հուլիս 11,2025 15:10

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  հանձնաժողովի առաջին նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և  կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության և արձանագրված ժողովրդավարական բարեփոխումների մասին:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է  միջոցառման կարևորությունն ու դրա կազմակերպման համար համակարգված աշխատանքների պատշաճ իրականացման  անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը կարևորել է գերատեսչությունների միջև փոխկապակցված և  սահմանված ժամանակացույցի համաձայն աշխատանքների իրականացումը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031