Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆլորենս» ռեստորանում քննչական գործողություններ եղել են՝ խուլիգանության գործով, սակայն կառույցը շարունակում է փակ մնալ. «Փաստինֆո»

Հուլիս 16,2025 16:30

«Փաստինֆո». «Ֆլորենս» ռեստորանը շարունակում է փակ մնալ՝ քննչական գործողությունների հետևանքով։ Երեկ, ինչպես հայտնի է, ՔԿ քննիչները մտել են ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորան՝ պարալիզացնելով աշխատանքը, քանի որ նախատեսված բոլոր միջոցառումները հետաձգվել են, իսկ երեկ ռեստորանում գտնվող անձանց հեռացրել են այդտեղից։

Քրեական գործը, որով գործողություններ են իրականացվել, կապ չունի ռեստորանի գործունեության հետ, պարզվում է՝ խուլիգանության գործ է։ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ: Բերման ենթարկվածներ և ձերբակալվածներ չկան։ Այս պահին ևս ռեստորանը փակ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031