«ՀՀ-ում քաղաքական հետապնդումների շղթան սկսվել է 2018-ի իշխանափոխությունից հետո։ Այդ «մոնստրը» պարբերաբար փորձում է նոր զոհեր խժռել։ Այն մարդկանց 90 տոկոսի դեպքում, որոնց փորձում է կուլ տալ այդ «մոնստրը», այդ թվում՝ Սամվել Կարապետյանին, չեն մարսել։ Պարոն Կարապետյանի կալանավորումը, բանտարկությունը, քաղաքական հետապնդումը նույնպես չեն մարսելու»,- հարցին՝ ի՞նչ անել, որ այս շղթան կտրվի, և այլևս հայտարարությունների, մտահոգություններ հայտնելու համար մարդիկ չհայտնվեն կալանքի տակ, «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունից առաջ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա հավաստիացրեց, որ այս ռեժիմի դեմ պայքարի կարևոր ձևը չվախենալն է․ ինչն իրենց օրինակով ցույց են տալիս Սամվել Կարապետյանն ու մնացած քաղաքական բանտարկյալները․ «Ինձ համար անսովոր է լինել այս շենքի մոտ ոչ իմ դատի կապակցությամբ։ Բայց ես իմ բարոյական պարտքն եմ համարում այս առիթով և մյուս դատավարությունների առիթով ևս բարձրաձայնել քաղբանտարկյալների առկայության մասին։ Սամվել Կարապետյանը սովորական քաղբանտարկյալ չէ․ նա խղճի բանտարկյալ է, նա կալանավորվել է իր հոգևոր, կրոնական հայացքների համար։ Սա ավելի զարհուրելի դեպք է, քան պարզապես քաղբանտարկյալների առկայությունը։ Ցանկացած երկրում դա բռնապետական ռեժիմի հաստատման ավելի ահագնացող և սարսափելի փուլ է, որի դեմ կարելի է մեկ եղանակով պայքարել՝ չկոտրվելով, չշեղվելով այն նպատակներից, որոնց համար Սամվել Կարապետյանն ու մնացածները նստած են այսօր։ Եվ իրեն, և Սրբազաններին վերաբերելի թեմա է, որը ակնհայտորեն թերագնահատվում է նաև մեր հանրային դիսկուրսում։ Ես չեմ կարծում, որ ամբողջական աշխատանք է տարվել մեր երկրում քաղբանտարկյալների պաշտպանության համար»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ