Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը 3 տարի առաջ դատախազ Արթուր Դավթյանն էր հանդես եկել մահապատիժը վերականգնելու հրապարակային առաջարկով․ փաստաբանը` ՔԿ-ին

Օգոստոս 18,2025 11:54

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի պատասխան մեր գործընկեր Հովհաննես Խուդոյանի կողմից «Սրբազան պայքարի» գործով բացահայտումների (որոնցից մեկում ներկայացրել էր «15 հոգու գյուլլելու» աղմկահարույց ձայնագրության ամբողջական տարբերակը, որից պարզ է դառնում, որ խոսքն ինչ-որ վերացական և ՄԱՍՆԱՎՈՐ զրույցի մասին է` իշխանության գալուց հետո մահապատժի վերականգնման հնարավորության կամ հիմնավորվածության մասին), քննչական կոմիտեն մի ծավալուն հայտարարություն էր արել, որում խոսել էր նաև մարդկանց կյանքից զրկելու թույլատրելիության վերաբերյալ ցանկացած խոսքի անթույլատրելիության մասին:

Հիշեցնեմ միայն, որ ընդամենը 3 տարի առաջ, ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿՎԱ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդես էր եկել մահապատիժը վերականգնելու հրապարակային առաջարկով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031