– Միքայել Աջապահյանին 2 տարով ազատազրկեցին, սակայն ոչ մի քայլ չենք տեսնում եկեղեցականների կողմից, Մայր Աթոռը որեւէ գործուն քայլ չարեց` նրան պաշտպանելու համար, ավելին` պարտադրեցին, որ Աջապահյանը հայտարարի, որ չի զբաղվելու քաղաքականությամբ, եւ Մայր Աթոռն ամեն կերպ խոչընդոտում է նրա պայքարին: Ինչո՞ւ է Եկեղեցին այսպես վարվում` ըստ Ձեզ:
– Եկեղեցին ի՞նչ կարծիք հայտնի, Եկեղեցին արել է իր հայտարարությունն այդ կապակցությամբ, եւ մենք ամեն ձեւով աջակցել ենք Աջապահյանին` իրավական ճանապարհով: Մենք ունենք երեք ատյանի դատարան, պետք է հերթով դիմենք` ճշմարտությունը վերականգնելու համար, իսկ եթե դա մեզ չհաջողվի այստեղ, գնալու ենք մինչեւ Եվրոպական դատարան եւ արդարությունը վերականգնելու ենք:
– Բայց Մայր Աթոռի այդ մեկ հայտարարությունն ի՞նչ փոխեց, բավարա՞ր է այդ հայտարարությունը:
– Ես քահանա եմ, ես չեմ կարող ասել, թե ինչն է բավական, սակայն այնպես չէ, որ զուտ մեկ այդ հայտարարությունն է, կան գործողություններ, որոնք արվում են, եւ պարտադիր չէ, որ դրանք հանրայնացվեն:
– Ի՞նչ գործողություններ են:
– Իրավական գործողություններ:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































