Լրահոս
Շուշին երկնքում է
Օրվա լրահոսը

Տնտեսությունը կառուցվածքային վտանգավոր վիճակում է. «Միասնության թևեր»

Նոյեմբեր 08,2025 00:20

Միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը ներկայացնում է ՀՀ 2025 թվականի սոցիալ-տնտեսական իրավիճակի 9 ամիսների վերլուծությունների շարքը։

Հիմք ընդունելով Ազգային վիճակագրական կոմիտեի՝ 2025թ․ նոյեմբերի 5-ին հրապարակած տվյալները՝ մեր մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունը ցույց է տալիս.

🔹 Թվերի ետևում իրականությունն այլ է, քան կառավարության ներկայացրած «հաղթական» պատմությունը։

🔹 Տնտեսությունը կառուցվածքային վտանգավոր վիճակում է․ շինարարություն և ծառայություններ՝ կարճաժամկետ ակտիվության հաշվին, բայց թուլացած արդյունաբերություն և կաթվածահար արտահանում։

🔹 Բյուջեն, դրամավարկային ու ժողովրդագրական դաշտերը վկայում են, որ «կոսմետիկ» փոփոխություններով երկիրը չի կարող առաջ շարժվել․ անհրաժեշտ են համակարգային քաղաքական որոշումներ։

Այս վերլուծական շարքը բացելու է իրական պատկերը՝ թվերի ետևում ձևավորվող մեր պետության տնտեսական դիմագիծը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930