Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյան տեսքով ուժեղ տեղումներ են սպասվում Կովկասում և Կրասնոդարի երկրամասում

Դեկտեմբեր 26,2025 22:33

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է.

Առաջիկա օրերին Սև ծովի ափին սպասվում են առատ և երկարատև տեղումներ ձյան տեսքով։ ICON մոդելի կանխատեսման համաձայն՝ դեկտեմբերի 26-ից 31-ը Կրասնոդարի երկրամասում, Աբխազիայում և Վրաստանում կտեղա 80-ից 200 մմ տեղումներ ձյան տեսքով։

Դա համապատասխանում է ձյան ծածկույթի 80-ից 200 սմ-ով ավելացմանը, քանի որ տեղումների 1 մմ-ը համարժեք է մոտավորապես 1 սմ ձյան։

Լեռնային շրջաններում ձյան շերտի բարձրությունը կարող է աճել մինչև 150-200 սմ։

Եղանակի վատթարացումը կուղեկցվի քամու ուժգնացմամբ. ափամերձ  հատվածներում պոռթկումները կհասնեն 15-20 մ/վ, իսկ լեռներում՝ 30-35 մ/վ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031