Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում հոգևոր ծառայության ինստիտուտի կազմաքանդումը մեծ վնաս է հասցնելու զորքերում առկա մթնոլորտին. Տիգրան Աբրահամյան

Հունվար 31,2026 10:40

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Զինված ուժերում հոգևոր ծառայությունը հսկայական դեր է ունեցել զորքերում բարոյահոգեբանական վիճակի, զինծառայողների միջև հարաբերությունների և ուսումնական-դաստիարակչական գործընթացների վրա։

Քաղաքական հաշվարկի և նեղ անձնական շահերից ու քինախնդրությունից ելնելով՝ բանակում այս ինստիտուտի կազմաքանդումը մեծ վնաս է հասցնելու զորքերում առկա մթնոլորտին, մարդկային փոխհարաբերություններին և, ըստ այդմ, մարտունակությանը։

Քիչ չեն մարդիկ, ովքեր ձգտում են պատմություն մտնել։ Ոմանք այդ նպատակին հասնում են, սակայն այլ է խնդիրը՝ հերոսի՞, թե՞ հակահերոսի կարգավիճակով։

Փաշինյանն այդ ընտրությունը վաղուց էր կատարել, սակայն նա չի պատրաստվում հակահերոսի խարանը միայնակ կրել։ Երեկ այդ որոշումը Պապիկյանն է կայացրել, վաղը նրա այլ թիմակիցներ կընդունեն։

Պատմության անիվը հետ շրջել չի՛ լինի, պատմությունը խմբագրել չի՛ լինի․ միակ բանը, որ հնարավոր է՝ այս վայրագների իշխանության հեռացումից հետո, նրանց հասցրած ծանր վնասների վերականգնումն է, որը ժամանակ կպահանջի, սակայն հնարավոր է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031