Լրահոս
Արևային մարդիկ
Օրվա լրահոսը

Թող այս տոնն ու վերջինիս խորհուրդը նպաստեն մեր հասարակությունում համերաշխության, բազմազանության և փոխադարձ հարգանքի ամրապնդմանը. Անահիտ Մանասյան

Մարտ 21,2026 11:00 Share

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Նավրոզի առթիվ

«Հայաստանում քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի՝ քրդական Նոր տարվա առթիվ։

Թող այս գեղեցիկ տոնը, որը խորհրդանշում է գարնան զարթոնքը, վերածնունդն ու նոր կյանքի սկիզբը, ձեր ընտանիքներ բերի խաղաղություն, առողջություն և բարեկեցություն։

Թող այս տոնն ու վերջինիս խորհուրդը նպաստեն մեր հասարակությունում համերաշխության, բազմազանության և փոխադարձ հարգանքի ամրապնդմանը։
Կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց, այդ թվում` Հայաստանում ապրող քրդերի` ազգային և էթնիկ ինքնության պահպանման, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։

Բազմիցս եմ նշել, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը իմ աշխատանքի առաջնային ուղղություններից է։

Այդ համատեքստում հատկապես կարևորում եմ բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ բազմազանության նկատմամբ հարգանքի ամրապնդման, ներառականության երաշխավորման և լիարժեք իրավահավասար միջավայր ձևավորելու նպատակով:

Շնորհավոր Նավրոզ»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Մի մուկ խոսեց իր հերթին, որը ՀԱԵ քրիստոնեական տաղավար տոներին թաքնվում է իր բնում, բայց ընտրություններից առաջ բնից դուրս է գալիս և Նավրոզ շնորհավորում, որպեսզի իր տիրոջ համար ազգային փոքրամասնությունների ընտրաձայներ վաստակի։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031