Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անճշտություններ կան ԴՕԿ կուսակցությունը գլխավորող Վարդան Ղուկասյանի փաստաթղթերում

Ապրիլ 30,2026 20:40 Share

«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության պատգամավորի թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանը չունի փաստաթղթեր, որոնք հավաստում են, որ նա վերջին 4 տարում հանդիսացել է միայն Հայաստանի քաղաքացի և վերջին 4 տարում մշտապես բնակվել է Հայաստանում։

Այս մասին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ապրիլի 30-ին հրավիրած արտահերթ նիստում հայտարարեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։ Հիշեցնենք, որ նիստում հանձնաժողովի անդամները դիտարկեցին առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաթեթներում տեղ գտած անճշտություններն ուղղելու նպատակով քաղաքական ուժերին ժամանակ տալու հարցը։

Ըստ գործող կարգի՝ ներկայացված փաստաթղթերի փաթեթում տեղ գտած անճշտություններն ուղղելու համար տրվում է 48 ժամ։ Վարդան Ղուկասյանի փաստաթղթերի թղթապանակում բացակայում է նաև որպես պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին գրավոր դիմումը։ Բացի սրանից, պատգամավորի մի շարք այլ թեկնածուների մոտ ևս բացակայում են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ տարբեր փաստաթղթեր։

Կուսակցությանը տրվել է 48 ժամ՝ անճշտությունները շտկելու համար։ Գործող կարգի համաձայն՝ կուսակցության ներկայացուցիչները կարող են եռօրյա ժամկետում ԿԸՀ որոշումը բողոքարկել դատարանում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930