Լրահոս
Օրվա լրահոսը

Կուրսկում Բրեժնևի արձանը կտեղադրեն

Մայիս 08,2026 18:55 Share

«Ազատություն». Ռուսաստանի Կուրսկ քաղաքի կենտրոնում ծագրում են տեղադրել ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Լեոնիդ Բրեժնևի հուշարձանը: Այս մասին հայտնել է Կուրսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնը Բրեժնևի ծննդյան 120-ամյակի տոնակատարությունների տարածաշրջանային կազմկոմիտեի նիստի ժամանակ:

Խինշտեյնի խոսքով՝ Կուրսկի բնակիչները «Բրեժնևին իրավամբ իրենց հայրենակիցն են համարում», քանի որ նրա ընտանիքը «ծագումով Կուրսկի շրջանի Բրեժնևո գյուղից է», իսկ ինքը Բրեժնևը սովորել է Կուրսկում և «իր ապագա տիկնոջը հանդիպել է պարերի ժամանակ»:

«Ազատության» «Նաստոյաշչեե Վրեմյա» ծրագրի փոխանցմամբ՝ հուշարձանը տեղադրել առաջարկել է Կուրսկի մարզի պատվավոր քաղաքացի, գեներալ, ռազմական բժիշկ և գործարար Գենադի Դյումինը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Ալեքսեյ Դյումինի հայրը: Ավագ Դյումինը կստանձնի բոլոր ծախսերը: Առաջարկվում է նաև պողոտաներից մեկն անվանակոչել Բրեժնևի անվամբ:

Լեոնիդ Բրեժնևը ծնվել է 1906 թվականին Ուկրաինայի Դնեպրոձերժինսկ (այժմ՝ Կամենսկոյե) քաղաքում, նա Խորհրդային Միության կոմկուսը ղեկավարել է 1964-ից մինչև կյանքի վերջը՝ 1982 թվականը:

Ռուսաստանում Բրեժնևի արձան տեղադրված է Նովոռոսիսյկում, որտեղ նա կռվել է և որին նվիրված է ԽՍՀՄ-ում միլիոնավոր օրինակներով հրատարակված նրա «Մալայա զեմլյա» հուշագրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031