Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք անգամ գումար են ուղարկում, չեն կարողանում զենքը ստանան։ Լիֆտը կանչելու պատմությունն է, որ կանչում ես, չի գալիս։ Կանչողից է»․ Նարեկ Կարապետյանը՝ իշխանություններին

Մայիս 30,2026 13:16 Share

«Գազամուղի կառուցումը տասնամյակի գործ է։ ԹՐԻՓՓ-ի շրջանակներում ամբողջ շահույթը անցնում է ամերիկյան ընկերությանը՝ 72 տոկոսը, հետգնումից հետո միայն հայկական կողմը 28 տոկոս շահույթ է ունենում։ Մենք պետք է տասը տարի սպասենք, որ գազամուղն անցնի, հինգ տարի էլ սպասենք, որ հետ գնի, որ հետո դրա 28 տոկոսը մեզ գա՞, թե՞ վաղվանից մեր թոշակառուն սկսի երկու անգամ շատ գազի գին վճարել»,-մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՌԴ-ից հնչող նախազգուշացումները գազի գնի՝ հնարավոր թանկացման հետ կապված և Նիկոլ Փաշինյանի այն հավաստիացումները, թե շատ գումարներ կգան Հայաստան, և դա մեզ վրա չի ազդի, այսպես պատասխանեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում բանակցել․ «Չես կարողանում բանակցել ոչ մեկի հետ։ Էս նույնն արել է Ադրբեջանի հետ բանակցության ժամանակ։ Սենց գոռոզ շփվել է, միջնորդների ներկայությամբ սենց է իրեն պահել, Ադրբեջանը հիմք է ունեցել միջնորդներին ցույց տալ, որ բանակցային կողմը չի աշխատում, չի գնում աշխատանքի, համագործակցության, ու բերել է ագրեսիայի։ Նույն ձևաչափով՝ գոռոզ ինքնավստահ, հիմա էլ աշխատում է մեր՝ գրեթե միակ տնտեսական գործընկերոջ հետ»։

Նարեկ Կարապետյանը վստահեցրեց՝ մենք դրական հարաբերություններ ենք ունենալու մեր բոլոր դաշնակիցների հետ․ «Մեր դաշնակիցների հետ ենք առևտուր անում, մեր դաշնակիցներն են մեր գյուղացու ապրանքը գնում, բայց միևնույն ժամանակ սփյուռք ունեցող Հայաստանը, գերազանց հարաբերություններ ունենալով Ֆրանսիայի հետ, Փաշինյանի կառավարման ժամանակ 20 տոկոսով ընկել է առևտրաշրջանառությունը։ Միայն լավ ռիլեր են անում, պատմում են՝ բյուջեից ոնց են փող ծախսել, բայց չեն աշխատում, որ գոնե 20 տոկոս աճ լիներ Ֆրանսիա արտահանման։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանից Ֆրանսիա արտահանում կազմակերպենք։ ԱՄՆ-ի հետ էլ ենք աշխատելու»։

Նարեկ Կարապետյանը ի հակադրություն ՀՀ-ում վարվող տնտեսական քաղաքականության՝ նշեց, որ Ցեղասպանության օրը կամ մեկ օր հետո Ադրբեջանի տնտեսագիտական համալսարանում բացվել է իրենց կարծիքով՝ արևմտյան Ադրբեջանի տնտեսության ամբիոն, որն ուսումնասիրում է հանքային պաշարները։ Ըստ նրա՝ սրանք նշաններ են։

Նարեկ Կարապետյանը նաև վստահեցրեց, որ կունենան էժան ռազմական գնումներ և պարզաբանեց․ «Մոտ է հյուսիսում պատերազմի ավարտը։ Մոտ 12 ամիս հետո այն կավարտվի, և դրանից հետո ամբողջ ռազմարդյունաբերությունն ունենալու է արտադրանք, բայց չի ունենալու պահանջարկ։ Այդ ժամանակ իրենք պատրաստ են լինելու մի քանի անգամ էժան վաճառեն ռազմամթերքը»։ Իսկ որոշ դեպքերում դաշնակցային հիմքերն ամրապնդելու դեպքում ստանալու ենք անվճար։ Իրենք անգամ գումար են ուղարկում, չեն կարողանում զենքը ստանան։ Լիֆտը կանչելու պատմությունն է, որ կանչում ես, չի գալիս։ Կանչողից է»։

Նարեկ Կարապետյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031