Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական կոնցեպցիան մեր ձեռքին է․ գրել են, որ պետք է առաջնահերթ վերադառնան Զանգեզուր, Վարդենիս, Մասիս»․ Նարեկ Կարապետյան

Մայիս 30,2026 11:20 Share

«Ադրբեջանցիները մշակում են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու և ինչ իրավունքներ են ունենալու»,- մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

Նա լրագրողներին բաժանեց այդ կոնցեպտը՝ ադրբեջաներենով և հայտնեց, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն այս ուղղությամբ նշանակվել է համակարգող․ «Գրեթե ամեն տարի անցկացնում է միջոցառումներ վերադարձի ձևաչափով։ Վերջին չորս ամիսներին ամենաակտիվ ժամանակահատվածն է դրա համար, քանի որ մի շարք հայտարարություններ են արվել աջակցող՝ ամենաբարձր մակարդակով։ Անգամ Բրյուսելում վերադարձի մասին համագումար էին արել և ներկայացրել էին եվրոպական հանրությանը, թե ինչու է իրենց պետք վերադարձը։ Այս պահի դրությամբ Ադրբեջանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները շեղվել են այս ուղղությամբ։ Սյունիքի ճանապարհը ստանալուց հետո նրանք կենտրոնացրել են ուժերը իրենց կարծիքով՝ վերադարձի գաղափարի վրա։ Ամենացավալին այն է, որ ընտրություններից 11 օր հետո մեծ ֆորում է դրված՝ ադրբեջանցիների վերադարձը՝ Մեղրիից տասը կիլոմետր հեռավորության վրա՝ Օրդուբադում՝ Նախիջևանում։ Կան հարյուրավոր փաստեր, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության մոտիվը՝ Սյունիքի ճանապարհը, իրենց համար բացելուց հետո նրանք գնում են մյուս քայլին՝ վերադարձի քայլը։ Այս կոնցեպտի մեջ տարօրինակ մի քանի բան կա։ Իրենց համար առանձին ուժային կառույցներ ունենալն է։ Իրենց կարծիքով՝ վերադարձող ադրբեջանցիներն էն մարդիկ են, ում ուզում են ՀՀ ուղարկել, և նրանք պետք է ունենան անվտանգային ուժեր։ Եվ մեր ամբողջ Սահմանադրությունը պետք է հասանելի լինի լեզուներով՝ ադրբեջաներեն, և ադրբեջաներեն լեզվի իմացությունը պետք է լինի հասանելի իրենց համար, ինչպես նաև ուսուցումը»։

Նարեկ Կարապետյանն ասաց, որ Միլի Մեջլիսում քննարկված և ՄԱԿ ներկայացված ծրագիր է․ «Կոենցեպտում գրված է, որ վերադարձը պետք է լինի ոչ թե բոլոր համայնքներ։ Կոնցեպտում գրված է՝ վերադարձը պետք է լինի ոչ թե բոլոր համայնքներ, այլ այն համայնքներ, որտեղ իրենց կարծիքով՝ իրենք ապրել են՝ առաջնային շրջանները՝ իրենց տերմինաբանությամբ՝ Զանգեզուրի տարածաշրջան, Վարդենիս, Մասիսի տարածաշրջան։ Ասվում է, որ եթե թույլ չտրվի, նույն բնակչության թվաքանակով, կամ իրենց հետնորդների՝ այնտեղ վերադարձը չապահովվի, դա կհամարվի ռասիզմ։ Մենք ուզում ենք, որ հայրենակիցները հասկանան՝ Ադրբեջանն ինչ ուզել է, մեր կառավարությունը տվել է։ Եվ մի քանի պաշտոնյաների հայտարարությունները հուշում են, որ իրենք չեն կարողանալու մերժել իրենց հաղթած նախագահին․ սա էլ Սյունիքի ճանապարհի, սահմանադրության փոփոխության, հինգ շրջանների, երկու շրջանի, Արցախի պես զիջվելու է։ Դրա պատճառով այս մարդկանց, որոնք պարտավորություն են կրել և զիջել ամեն ինչ, պետք է հեռացվեն»։

Նարեկ Կարապետյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031