«Պատմականորեն ինչի դեմ քննադատական խոսք է բարձրացրել լրագրող Փաշինյանը, նույն բանն արել է վարչապետ Փաշինյանը: Պատմականորեն միշտ խոսելով ընտրակեղծիքներից, քննադատելով ընտրակեղծիքները, այսօր նա հատեց ընտրակեղծիքների կարմիր գիծը: 50.000-ից ավելի ձայն ունեցող ուժին ուղղակի մի քանի ընտրատեղամասի ձայներ չեղյալ հայտարարելով՝ դուրս թողեց Ազգային ժողովից: Դրանով խլելով մեր ժողովրդից՝ Ադրբեջանից ներմուծված Սահմանադրությանը «չէ» ասելու իրավունքը»,- ուղիղ եթերով ամփոփելով ԿԸՀ վերջնական որոշումը հունիսի 7-ի քվեարկության արդյունքների վերաբերյալ՝ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը:
Անդրադառնալով Փաշինյանի կողմից շահարկվող ընտրակաշառքին՝ Նարեկ Կարապետյանն ասաց. «Գիտեք՝ ինչու է նա խոսում ընտրակաշառք տերմինի մասին, որովհետեւ ուզում է այդ օրակարգով շեղել ձեզ , ժողովուրդ: Այդ մարդը Հայաստանի պատմության մեջ ամենակոպիտ ընտրակեղծիքն է արել, նա ուղղակի դուրս է հանել ուժերից մեկին՝ ընդդիմությանը զրկելով 3/5-րդից: Եվ դու չհամարձակվե՛ս այլեւս ժողովրդավարությունից խոսել, ո՛չ ժողովրդավար, ո՛չ հավասարակշիռ, ո՛չ էֆեկտիվ, ո՛չ թավշյա ղեկավար»:


















































