Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով

Հունիս 18,2026 16:04 Share

Ucom-ը ներկայացնում է uPlay Սինեմա նոր բաժանորդագրության ծառայությունը, որը TV ծառայությունից օգտվող բաժանորդներին հնարավորություն է տալիս մեկ ֆիքսված ամսավճարի դիմաց օգտվել հայտնի ֆիլմերի լայն գրադարանից՝ առանց յուրաքանչյուր ֆիլմի համար առանձին վճարում կատարելու։

uPlay Սինեմա փաթեթն ստեղծվել է այն օգտատերերի համար, որոնք նախընտրում են մեկ բաժանորդագրությամբ ստանալ ֆիլմերի լայն ընտրանի դիտելու և ամբողջ ընտանիքի համար հետաքրքիր ժամանց կազմակերպելու հնարավորություն։

Ծառայության ամսավճարը 1500 դրամ է, իսկ Unity բաժանորդների համար գործում է հատուկ արժեք՝ 750 դրամ։ Միևնույն ժամանակ, Unity 16000 և Unity 20000 սակագնային պլանների բաժանորդները uPlay Սինեմա ծառայությունից կարող են օգտվել անվճար։

«Մենք շարունակաբար զարգացնում ենք Ucom-ի թվային էկոհամակարգը՝ հաճախորդներին առաջարկելով ոչ միայն որակյալ կապ, այլև ժամանակակից և հարմարավետ ժամանցային ծառայություններ՝ մեկ էկոհամակարգում։ uPlay Սինեմա-ն ստեղծվել է այն գաղափարի շուրջ, որ բազմազան ֆիլմերի դիտումը դառնա պարզ ու հասանելի։ Այս ծառայությամբ մեր բաժանորդները մեկ ամսավճարով ստանում են հարուստ և բազմաժանր  ֆիլմադարան և առավել ազատ ընտրության հնարավորություն», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

uPlay Սինեմա-ի ակտիվացումը կատարվում է անմիջապես TV միջավայրից՝ հեռակառավարման վահանակի միջոցով՝ ապահովելով արագ և հարմարավետ օգտագործման փորձառություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930