Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան. News.am

Հունիս 19,2026 19:20 Share

Փաստաբան Լիանա Գասպարյանը NEWS.am–ի հետ զրույցում անդրադարձել է ՔԿ–ի այն հաղորդագրությանը, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է՝ 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար։

Մամուլում տարածվել է տեղեկատվություն, որ կալանավորվել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը, և իբրև վերջինիս մեղադրանք է առաջադրվել 100-ից ավելի անձանց ընտրակաշառք տալու վերաբերյալ։

-Տիկին Գասպարյան, ի՞նչ կարող եք հայտնել նշվածի մասին՝ որպես Ա. Եղիազարյանի պաշտպան։

-Նախ ցանկանում եմ արձանագրել, որ ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար։ Ցանկացած անձի կարող են նման մեղադրանք առաջադրել։ Պարզաբանեմ՝ ինչու։ Աշոտ Եղիազարյանը որևէ առնչություն չունի նման արարքի հետ, հետևաբար, այնպես, ինչպես Եղիազարյանին են վերագրել նման դեպք, կարող են վերագրել ցանկացած անձի։

«Ուժեղ Հայաստան»-ի դեպքում այլևս իրավունքը տրորելու նոր նշաձող է սահմանվել։ Աշոտ Եղիազարյանը, ով նախկինում երբևէ արատավորված չի եղել, երբևէ չի թաքնվել իրավապահներից, իր նախաձեռնությամբ մշտապես հասանելի է եղել իրավապահների համար, այս պահին կալանավորված է։ Այսինքն՝ կալանքի պայմաններից որևէ մեկը չէր կարող վերագրվել Եղիազարյանին։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930