Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 07,2026 17:43 Share
Աջակցեք aravot.am-ին

«Այս պահին չեմ կարող ասել՝ տեսանկարահանում կա՞, թե՞ ոչ։ Կճշտեմ՝ լրացուցիչ կասեմ։ Վստահաբար մի բան կարող եմ ասել՝ ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին ընդհանրապես դիմադրություն ցույց չի տվել, նաև որոշակի վնասվածքներ է ունեցած եղել։ Գուցե նաև դա է պատճառը, որ ինչ-որ կոնկրետ կադրեր չեն հրապարակվել»,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Գասպարյանը ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց՝ Շաքիում հային ահաբեկող ադրբեջանցու ձերբակալման գործընթացն արդյոք տեսանկարահանվե՞լ է, ինչո՞ւ այն տեղ չի գտել սոցցանցերում, ինչպես իրենց պաշտպանյալների՝ ազգությամբ հայերի ձերբակալությունները, որոնք ուղեկցվել են մարդկային արժանապատվությունը նվաստացնող տեսարաններով և սոցցանցերում լայն դիտումներ են գտել, այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հետո էլ ասաց, թե պետք է հասկանանք, թե այդ հարցադրումները՝ հայը, թուրքը, ադրբեջանցին ինչի են հանգեցնում․ «Կարծում եմ այդ դեպքը, որը տեղի է ունեցել որևէ ընդհանրություն չունի բոլոր այն շահարկումների հետ, որ կան։ Բանը հասել է այնտեղ, որ մարդիկ կասկածի տակ են դնում, թե խաղաղություն հաստատվա՞ծ է, թե՞ ոչ։ Դրանից առաջ էլ էին կասկածի տակ դնում։ Նրանց համար կապ չունի՝ ինչու, ինչ է տեղի ունեցել․ իրենց ասելիքը չի փոխվում»։

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, թե գործընկերներին խնդրել է, որ խուսափեն նման կադրեր հրապարակելուց՝ խոսքը հայ գործընկերների ձերբակալություններին է վերաբերվում։

Լիանա Գասպարյանը խնդրեց, որ եթե ադրբեջանցի զինծառայողի ձերբակալությունը տեսանկարահանվել է, տեղադրվի սոցցանցերում։

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031