Լրահոս
Խլացված հարցեր
Օրվա լրահոսը

Կոպիտ խախտումներ և վախի մթնոլորտ․ «Ուժեղ Հայաստանի» անդամը ահազանգ է հնչեցնում ՏԻՄ ընտրություններից առաջ

Հոկտեմբեր 21,2026 16:51 Share
Աջակցեք aravot.am-ին

«Մենք ունենք տարածված տեսագրություն, որտեղ այս պահի դրությամբ, ինչքան էլ հրապարակումներով ինչ-որ գործողություններ են ցույց տալիս, ենթադրաբար գումար տալու վերաբերյալ, բայց բոլորս գիտենք, որ նախ չպետք է այսպիսի կոպիտ կարգով խախտվեր անմեղության կանխավարկածը», – դատարանի բակում ասաց փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Լիանա Գասպարյանը՝ անդրադառնալով Ստեփանավանի «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի եւ այլոց ձերբակալություններին:

Նրա խոսքով. «Իշխանական տարբեր ներկայացուցիչներ, կոպիտ կարգով ոտնահարելով անմեղության կանխավարկածը, արդեն իսկ որակել են ենթադրյալ կաշառք տալ և ստանալ։ Ստեփանավանի թեկնածուն ներկայացվել է դատարան՝ ըստ էության կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար, բայց նշում եմ, որ այդպիսով կոպիտ կերպով անմեղության կանխավարկածի ոտնահարում է այս պահին տեղի ունենում։

Եկեք չմոռանանք, որ ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, այս պահին ևս վախի մթնոլորտ է տարածվում ժողովրդի մեջ, չմոռանանք, որ ԵԽԽՎ-ն ևս այդ մասին արձանագրել էր, նաև ընդդիմադիրների նկատմամբ ընտրովի հետապնդումներին էր անդրադարձել։ Նաև հանձնարարականներ էր տրված ընտրովի քրեական հետապնդումները դադարեցնելու վերաբերյալ, մինչդեռ մենք տեսնում ենք այլ պատկեր, կրկին նույն գործողություններն ավելի ակտիվ կերպով շարունակվում են՝ վախ տարածելու համար ՏԻՄ ընտրություններից մի քանի օր առաջ»։

Հիշեցնենք, որ դատարանը քննում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի խափանման միջոցի հարցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031