«Ես ուրախ եմ, որ Ձեր քեռին լավ է․ բա Ձեզ նման զարմիկ ունի, տեղը տեղին տենդերներ է բաժանում։ Շատ ուրախ եմ, որ լավ է։ Հարցնում եք՝ ինչպե՞ս է իմ ամուսինը, շատ լավ է։ Իմ հնչեցրած մեղադրանք-քննադատությանն ինչո՞վ եք պատասխանում։ Ասում եմ՝ Դուք համայնքի ղեկավար եք եղել, և Ձեր ղեկավարման ժամանակ Ձեր քեռին տենդերներ է ստացել։ Դուք ինձ ինչո՞ւմ եք մեղադրում։ Իմ ընտանիքի անդամների կողմից իրականացված ո՞ր գործողությունն է ապօրինի կամ շահերի բախման տիրույթում։ Եթե որևէ անօրինական գործողություն ես կամ իմ ընտանիքի անդամ իրականացրել է, բա ձեր դատախազությունն ինչո՞վ է զբաղված»,- ԱԺ ամբիոնից արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանի՝ իրեն ուղղված հարցերին և դիտարկումներին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Անդրադառնալով Հայկ Կոնջորյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածությանը՝ Աննա Գրիգորյանը հիշեցրեց նրա եղբոր հետ կապված միջադեպը և նշեց․ «Էն, որ երկու անձի միջև խնդիր կար, Աստված իրենց հետ։ Պարոն Կոնջորյան, Ձեր եղբայրը երկար ժամանակ մեքենայով պտտվում էր և մեկ այլ անձի տան մոտով անցնելիս, հայհոյում, սպառնում էր, դա էլ հերիք չէ, բայց միայն այն բանի բերումով, որ այդ մարդու ազգանունը Կոնջորյան է, ինքն ունի՞ այդ լիազորություններն ու առավելությունները։ Որ ինքը չլիներ Կոնջորյան Հայկի եղբայրը, պարեկն իր հետևից կպտտվեր ու կպաշտպանե՞ր, երբ ինքը ուրիշի ընտանիքին է սպառնում, ավելին՝ Դուք իմացել եք այդ ամենի մասին ու որևէ քայլ չեք ձեռնարկել»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































