«Երեկ թիվ մեկ քաղաքական ամբիոնի մոտ հայտնվեց Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը և ոչ ավել ոչ պակաս` մարտի 1-ի համար մեղադրեց Նիկոլ Փաշինյանին։ Տարօրինակ էր այն առումով, որ 2008-ի մարտի 1-ին նա 20 տարին անցած երիտասարդ է եղել՝ նախագահի ընտանիքում, ներկայանալի դիրքերում և ամեն ինչին պետք է տեղյակ լիներ՝ ընտանիքում և փողոցում ինչ դեպքեր են տեղի ունենում»,- անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հայտարարություններին՝ նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նա, հղում կատարելով «Հայաստանի կորսված գարուն» ֆիլմին՝ մարտի 1-ի դեպքերի մասին՝ նշելով, որ գլխավոր հերոսն էլ ինքն է, հորդորեց, որ այդ ֆիլմը կարող են նայել 2008-ի մարտի 1-ի դեպքերին ծանոթանալու համար, այնուհետև իր դիտանկյունից ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին։ Հետո անդրադարձավ, թե ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրեց Ռոբերտ Քոչարյանին, ինչպես տեղի ունեցան քաղաքական սպանություններ և այլն։ Խոսելով հոկտեմբերի 27-ի մասին՝ ասաց․ «Ունեցվածքի բաժանում, մանկապարտեզների սեփականաշնորհում, իրար հրմշտոց․ բոլորը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ից հետո։ Բայց չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանին հրավիրել էր Լևոն Տեր-Պետրոսյանը, որ լուծեր խաղաղության խնդիրը։ Խաղաղության խնդիրը չլուծվեց, որովհետև խաղաղություն չէր պետք, այլ իշխանություն»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































