Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ եմ անում ձեռքին ունենալ փայտ, քար»։ «Հատուկջոկատայինները հարձակվել էին մարդկանց վրա, բա պիտի պաշտպանվեին»․ Լևոն Քոչարյանը հիշեցրեց Փաշինյանի խոսքերը, Ռուբինյանը հակադարձեց

Օգոստոս 04,2026 14:33 Share

«Երբ մեզ են փորձում հակադարձել, փորձում են խոսել մարտի 1-ի հետ կապված, հետ գնալ, հիշել՝ փորձելով դրանով արդարացնել այն, ինչ հիմա կատարվում է։ Այն պնդումներին, որ մարտի 1-ին անմեղ մարդիկ էին կալանավորվում, հետապնդվում, նշեմ, որ միգուցե անմեղ մարդիկ այդ ժամանակ ձերբակալվել են, չեմ վիճում, բայց մի մարդ, հաստատ անմեղ չի ձերբակալվել ու դատական գործ իր հետ կապված եղել է, իմ խորին համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն էր»,-ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Այնուհետև միացրեց 2008-ի մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի մի հայտարարության ձայնագրություն․ «Ես ձեզնից յուրաքանչյուրին կոչ եմ անում ունենալ ձեռքին ինչ-որ բան ինքնապաշտպանություն կազմակերպելու համար՝ կլինի փայտ, քար, չգիտեմ՝ ինչ։ Չեք պատկերացնի՝ հոգիս ոնց էր փառավորվել, երբ իմացա, որ ոստիկանների ձեռքից վահաններ ու մահակներ եք վերցրել»։ Այնուհետև հարցրեց․ «Այսօրվա էս ձերբակալությունների ֆոնին, եթե այս խոսակցությունը հիմա լիներ, դա ո՞նց կընկալվեր»։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի հայտարարություններին, ասաց․ «Դուք խոսում եք մարտի 1-ի մասին և երևի հույս եք դրել, որ երիտասարդ լինելով՝ իրականությունը լավ չեք տեսել. միայն «Հայլուրն» է միացրած եղել և բոլորս էլ գիտենք՝ «Հայլուրով» ինչ են ցույց տվել և դուք դրան եք հավատացել։ Իրականությունը հետևյալն է՝ 2008-ի մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 06։00-ին Ազատության հրապարակում եղել է 1000-ից քիչ մարդ՝ մեծ մասը քնած։ Ոչ մի բան չեն արել։ Հատուկջոկատայինները եկել, սատկացրել են բոլորին, դուբինկաներով ծեծելով մարդկանց՝ լարել են, խնդրում եմ ասել՝ էդ մարդիկ ի՞նչ էին, արել ինչո՞ւ էին հատուկջոկատայինները եկել, էդ մարդկանց դուբինկաներով ծեծել են։ Հետո էլ դնում եք ձայնագրություն, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ վերցրեք, որ ինքնապաշտպանվեք։ Իհարկե, պետք է ինքնապաշտպանվեին, բա դրանից մի քանի ժամ առաջ հատուկջոկատայինները եկել, հարձակվել  էին մարդկանց վրա, ի՞նչ եք ուզում, պարզ չէ, որ պետք է բարիկադավորվեին, Ձեզնից չէին պաշտպանվում, Ձեր հորից էին պաշտպանվում»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31