Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո’, Հայաստանում կան քաղբանտարկյալներ և գոնե Աշոտյանի դեպքով միջազգային ճանաչում ունի այդ փաստ»

Օգոստոս 11,2026 20:22 Share

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջում նշված է.

«Արդեն որերորդ օրն է՝ նոր Ազգային ժողովում իշխող մեծամասնությունը ժխտում է ոչ միայն Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, այլ նաև այն փաստը, որ դա ճանաչված է նաև միջազգային մի շարք կառույցների կողմից:

Մասնավորապես, Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ճանաչվել ինչպես եվրոպական իշխող կուսակցության՝ ԵԺԿ-ի կողմից ( նկար 2, 3, 4), այնպես էլ աշխարհի ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկի՝ Կենտրոնամետ դեմոկրատների միության կողմից (1), առանձին բանաձևերով:

Իհարկե վատ է, որ մնացյալ քաղբանտարկյալների մասին միջազգային կառույցները լռում են, բայց փախնել այն իրականությունից, որ այո՛, Հայաստանում կան քաղբանտարկյալներ և գոնե Աշոտյանի դեպքով միջազգային ճանաչում ունի այդ փաստը, իշխող կուսակցությունը չի կարող:

Հ.Գ. Ի դեպ, Աշոտյանի դեմ երկրորդ շինծու քրեական գործի առիթով նույնպես Կենտրոնամետ դեմոկրատների միությունը համապատասխան պաշտոնական կարծիք հայտնել է՝ կրկին պնդելով Աշոտյանի քաղբանտարկյալի կարգավիճակը (նկար 5)։

հ.գ.գ. զարմանալի է իհարկե, որ խորհրդարանական ընդդիմության որևէ ներկայացուցիչ կոնկրետ այս փաստը չհիշեց կամ չհիշատակեց այդ նիստերի ընթացքում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31