Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Սեպտեմբեր 27,2026 14:59 Share

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 27-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան, 29-ին, հոկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։


Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 27-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ին գիշերը և կեսօրից հետո, 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-2-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-30-ին կնվազի 3-6 աստիճանով։


Երևան քաղաքի սեպտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան` 32.3°C (2002թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 1.1°C (1992թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.3°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել