Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնկալում էինք այստեղ տեսնել տիկին դատախազին, հավանաբար իրեն ասել են՝ դու էլ չես լինելու գլխավոր դատախազ, այլևս ընտրվելու խնդիր չունես»

Նոյեմբեր 03,2026 15:03 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ակնկալում էինք այստեղ տեսնել տիկին դատախազին։ Վերջիվերջո դատախազին ընտրում է Ազգային ժողովը, այս վերաբերմունքն իմ կարծիքով երկու պատճառ կարող է ունենալ։ Կամ իրեն ասել են, որ դու էլ չես լինելու գլխավոր դատախազ, այսինքն՝ այլևս ընտրվելու խնդիր չունես, կամ ՔՊ գործընկերների դեպքում մարդը վստահ է, որ խնդիր չի ունենալու»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ցուցադրեց լուսանկարներ՝ ասելով․ «Քրեական գործով իրեղեն ապացույցները ՀՀ գլխավոր դատախազը Քննչական կոմիտեի նախագահի հետ միասին գրկած տարել են պատկերասրահ ու սկսել են հիանալ այդ իրեղեն ապացույցներով, բայց գլխավոր դատախազն ԱԺ չի գալիս ու զեկույցով հանդես չի գալիս։ Պատասխանեք, թե որտե՞ղ է գխավոր դատախազը, ինչո՞ւ չի գալիս, և դուք ի՞նչ միջոցներ եք ձեռնարկելու՝ այդ հաշվետվողականությունն ապահովելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ դատախազության մասով օրենսդրական կարգավորումն այն է, որ բյուջետային քննարկումներին դատախազը չի գալիս, այլ դատախազության գլխավոր քարտուղարն է գալիս։ «Եթե մենք խնդիր ունենք այդ օրենքի հետ, օրենքը պետք է փոխենք»,- նշեց Ջուլհակյանը։

ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը և Էդգար Ղազարյանը ևս անդրադարձան հարցին, որ գլխավոր դատախազը չի ներկայացել ԱԺ։

Մանրամասները՝ տեսանյութում

Դատախազության զեկույցը բյուջեի նախագծի մասին ներկայացնում է գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30