Օրվա լրահոսը
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Արման Սաղաթելյանն ազատվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը: *** Կենսագրական տվյալներ Վլադիմիր Համլետի Հակոբյան Ծնվել է 1982թ. նոյեմբերի 26-ին` Երևանում: 1988-1998թթ. սովորել է թիվ 167 միջնակարգ դպրոցում: 1998-2003թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության
Դավիթ Սաֆարյանը Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության եզրափակչում է
«Միկա» մարզահամալիրում որոշվեցին այն ազատ ոճային ըմբիշների անունները, որոնք այսօր երեկոյան 57, 65, 74 եւ 96 կգ քաշային կարգերում կպայքարեն օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի բազմակի գավաթակիր ու Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի մրցանակների համար: Հայաստանի ազատ ոճայիններից եզրափակիչ մտել է միայն աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը: Նրա մրցակիցը լինելու
Արման Սաղաթելյանն աշխատանքից ազատման մասին դիմում է ներկայացրել նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է իր աշխատանքից ազատման մասին. «Սիրելի՛ գործընկերներ, հայտնում եմ ձեզ, որ այսօր ես դիմում եմ ներկայացրել Հանրապետության Նախագահին՝ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ինձ ազատելու խնդրանքով: Ասեմ, որ աշխատանքի հրավեր եմ ստացել և ցանկություն ունեմ տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով: Շնորհակալ եմ բոլորիդ այս
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Mta.gov.am-ը տեղեկացնում է՝ Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն Հանրապետության տարածքում` Հուլիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին շրջանների զգալի մասում, 23-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-21-ին կբարձրանա
«Իմ ֆիլմը շատերը չեն հավանել, բայց այն ինձ համար կարևոր է». ռեժիսոր
Եթե հարյուր տարի հետո ինչ-որ մեկը դիտի կինոռեժիսոր Վիեստուրս Կայրիշսի «Հավալուսնը անապատում» ֆիլմն ու ասի՝ ինչ տարօրինակ ֆիլմ է, տեսնես ո՞վ է հեղինակը, ռեժիսորի նվիրական երազանքներից մեկն իրականություն կդառնա… Վիեստուրս Կայրիշսն իր «Հավալուսնը անապատում» ֆիլմը ներկայացրել է «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային վավերագրական կինո» անվանակարգում: Ֆիլմը Լատգելան երկրամասի մասին է, որը Եվրամիության արևելյան
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է
ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված 5.000 դրամ վարչական տուգանք նախատեսող պատասխանատվության կիրառումից հետո ի հայտ եկած, ինչպես նաև առանց համապատասխան փաստաթղթերի օտարված տրանսպորտային միջոցների գույքահարկի վճարման հետ կապված խնդիրները լուծելու նպատակով ընդունված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 25-ի N 708-Ա որոշման 1-ին կետի համաձայն՝ այն տրանսպորտային միջոցները, որոնց համար երբևէ չի կնքվել ավտոտրանսպորտային միջոցների
Որ գործընթացներն անցնեն Մելիք-Ադամյանով
«Առավոտի» դիտարկմանը` գուցե միտումնավո՞ր է այդ առաջարկն արվում, որպեսզի, ինչպես սիրում էին կրկնել իշխանական գործիչները վերջին մեկ տարում, Հայաստանում ընթացող բոլոր քաղաքական գործընթացները անցնեն բացառապես Մելիք-Ադամյան փողոցով, ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հակադարձեց. «Տեղին եմ համարում ձեր հումոր-դիտարկումը, բայց կարծում եմ, որ Սահմանադրությունն այն կարեւորագույն փաստաթուղթն է, որի հետ կապված ինձ համար ընդունելի չեն մի քիչ
Պլանային ջրանջատում Շենգավիթում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 21-ին ժամը 8.00-ից մինչեւ հուլիսի 22-ը ժամը 8.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 127, 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, նաեւ Էրեբունի օդանավակայանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման
Մետրոպոլիտենի 3 աշխատակիցների հայցը բավարարվեց մասնակի (Տեսանյութ)
Հայցվորները կբողոքարկեն վճիռը՝ իրենց աշխատանքի չվերականգնելու հայցը չբավարարելու համար
Համահայկական խաղերի ջահը հասավ Գյումրի. այն վազքով հրապարակ բերեց Նազիկ Ավդալյանը (ֆոտոշարք, տեսանյութ)
Համահայկական 6-րդ խաղերի ջահն այսօր Ջավախքից հասավ Գյումրի: Այն Գյումրու Բարգրատունյաց պուրակից կենտրոնական Վարդանանց հրապարակ մտցրեց աշխարհի եւ Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, որտեղ և նրան դիմավորեցին ֆայտոնով, մոտոցիկլետներով, Գյումրու օրհներգով: Շիրակի մարզպետարանի սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ջահը կոչվում է Սփյուռքի ջահ, համահայկական խաղերում վառվելու են խորհրդանշանական երեք
Անխուսափելի հանդիպում
Թերեւս լավ էր, որ մարդն այնքան չկարողացավ անտեսել իր անձը եւ խոնարհվեր այնպես, որ տեսներ Աստծուն: Մտածում եմ, սակայն, թե ինչ պիտի խոսեր մարդն Աստծո հետ, երբ հանդիպեր դեմ առ դեմ: Երեւի թե պիտի դժգոհեր իր կյանքից: Քանի որ մարդը կենդանին է միակ, որ անվերջ դժգոհ է ու փնտրում է անվերջ: Փնտրում, գտնում, նորից է
Զոհվածների մայրերն ու այրիները պահանջում են նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանի արդարացումը
Սահմանամերձ Կոթի գյուղի զոհվածների եւ 1991թ. մայիսի 6-ին Ոսկեպարում զոհված նոյեմբերյանցի 14 միլիցիոներների մայրերն ու այրիները պահանջում են ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիբեկյանի արդարացումը: Այս մասին մեզ հայտնեց Անդրանիկ Ազիբեկյանի մայրը՝ Կոթի գյուղից կենսաթոշակառու ուսուցչուհի Զեմֆիրա Հարությունյանը: Նա ասաց,որ իրենք արդարության հասնելու հույսը կապում են երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Զեմֆիրա Հարությունյանի որդի
Սերգո Կարապետյանը գյուղացիներին հորդորում է չմերժել էժան ապրանք ուզողին (Տեսանյութ)
Գյուղատնտեսական երկրորդ շուկան վերաբացվեց, նախարար Սերգո Կարապետյանն էլ սեւ հաղարջ եւ եգիպտացորեն գնեց
Դավիթ Բաբայանը կասկածում է, որ Ուորլիքը նման հայտարարություն է արել
Իսկ ՀՀ իշխող վերնախավի հանգստությունը նորմալ է համարում Մոսկվայում երկօրյա այցով գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը օրերս ծավալուն հարցազրույց է տվել «Վեդոմոստիին», որտեղ արտահայտված մտքերը ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում մտահոգության առարկա են դարձել: Ուորլիքը հայտնել է, որ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են հուլիսի վերջին դարձյալ այցելել Լեռնային Ղարաբաղ: Հենց ազատագրված շրջանների կարգավիճակի շուրջ
Անցյալից դասեր չենք քաղել
Թե ինչպես 1997-ին բացարձակ մեծամասնություն ունեցող «Հանրապետություն» խմբակցությունը մեկ գիշերվա ընթացքում դարձավ անկայուն փոքրամասնություն: Սահմանադրական բարեփոխումների նախագծի հրապարակված գլուխներում ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը քիչ է կարեւորում նախագահի ինստիտուտի սահմանումների շուրջ քննարկումները, որքան մյուս գլուխներինը, քանզի խորհրդարանական համակարգում բնական է այդ ինստիտուտի երկրորդական-երրորդական մակարդակը: Նրա գնահատմամբ՝ ինչքան էլ որ կարեւոր են մեր
«Ռոբերտ Քոչարյանը մեծ շանսեր չունի»
Կարծում է վերլուծաբանը Վերջերս մամուլում հայտնվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ նոր կուսակցություն հիմնելու լուրը: Ըստ շրջանառվող տեղեկատվության՝ կուսակցության հիմնադիրները պետք է լինեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանն ու Վահե Հովհաննիսյանը: Չնայած նրան, որ քաղաքական այս գործիչները չեն հաստատում լուրի իսկությունը, բայց միանշանակ չեն էլ ժխտում: Որքանո՞վ է հնարավոր Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, ի՞նչ դեր
Աշխարհի բոլոր ժամանակների ուժեղագույն ըմբիշները Երեւանում են (ֆոտոշարք)
«Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի բազմակի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի հոբելյանական 20-րդ մրցաշարը, որն ընդգրկված է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլան: Երեւան են ժամանել Վրաստանի, Բելառուսի, Հունաստանի, Իրանի, Ղրղըզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Մակեդոնիայի, Ռուսաստանի, Սերբիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Չեխիայի՝ ներկայի եւ անցյալի բազմաթիվ տիտղոսակիր ըմբիշներ՝ օլիմպիական խաղերի, աշխարհի, մայրցամաքային առաջնությունների հաղթողներ
Ծակող-կտրող առարկայով ծանր մարմնական վնասվածք է պատճառվել քննիչին. Պարզվում են հանգամանքները
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանի դանակահարության դեպքի առթիվ։ 2015թ. հուլիսի 18-ին` ժամը 01:40-ին, ծակած-կտրած վերքերով Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանը։ Հիվանդանոցից ստացած
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 11000 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 12-ից հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետերից և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 11000 կրակոց: Բացի հրադադարի խախտման վերոնշյալ դեպքերից, շաբաթվա ընթացքում
Արդյոք կանայք կոռուպցիայի չե՞ն գնա աղջիկ երեխայից «ազատվելու» համար
Կառավարության հուլիսի 2-ի նիստում ընդունվեց երկար սպասված մի նախագիծ, որով փորձ է արվում վերջ տալ մեր հասարակությունում առկա վտանգավոր երեւույթին՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին: Տարիների ընթացքում սեռով պայմանավորված աբորտներն այնպիսի «արմատներ են» գցել, որ արդեն ժողովրդագրական սպառնալիք են, կարելի է ասել՝ չարիք են դարձել հասարակության համար: Բազմաթիվ հայ ընտանիքներում տղա երեխային նախապատվությունը տալով՝ Հայաստանում
Իրավապաշտպանը սահմանադրական բարեփոխումներում տեսնում է մարտի 1-ը սրբագրելու փորձ
«Սահմանադրական բարեփոխումների նախագծում ես տեսա մի վտանգ: Բոլորն ուշադրություն դարձրեցին այդ կյանքի իրավունքի հետ կապված հարցին, որ կարող է որոշակի իրավիճակներում թույլատրելի լինի, ասենք, կյանքից զրկելը»,- այս մասին անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծին, ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Ըստ պարոն Սաքունցի՝ սա ոչ միայն նահանջ է, այլեւ աննախադեպ է: «Սա ավելի շատ կապում եմ մարտի 1-ի սրբագրման
Վերաքննիչ դատարանը ծանուցել է նիստի մասին ոչ թե փաստաբանին, այլ՝ գրասենյակի պահակին
Փաստաբան Հակոբ Ճարոյանը պաշտպանության նախարարության աշխատակիցների գործով պատրաստ է զրկվել իր արտոնագրից, եթե գլխավոր դատախազը հրապարակային բանավեճից հետո ապացուցի, որ փաստաբանի ներկայացրած ապացույցները կեղծ են: Նա արդեն դիմել է գլխավոր դատախազին, սպասում է պատասխանին: Պաշտպանության նախարարության մի քանի աշխատակիցներ, նաեւ Արցախի պաշտպանության բանակի շինարարական վարչության պատասխանատուներից մեկը որոշում են հիդրոէլեկտրակայան կառուցել: Ամբաստանյալ Արթուր Քանանյանը, ըստ
Սաքունց. «Եթե սահմանադրության փոփոխությունների մասին խոսում է Լիսկան, դա շատ ունիկալ է»
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Անդրադարձ» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողներից մեկ այն հարցին, թե սահմանադրական բարեփոխումների նոր տեքստում չկա՞ն արդյոք դրական կողմեր, ասաց, որ չի կարելի նման հարցադրում անել այն իրավիճակում, երբ փոփոխության նախաձեռնողը վստահություն չունի: «Այսինքն` հիմա դուրս է գալիս, որ իրենք նույնիսկ ամենալավ փոփոխություններն առաջարկեն, մենք «ոչ» ենք ասելու: Այո: Պետք է
Արթուր Սաքունցը՝ սահմանադրական բարեփոխումների մասին. «Փորձ է արվում մեկ կուսակցական համակարգին տալ իրավական տեսք»
«Նույնիսկ ամենակատարյալ սահմանադրության պարագայում մենք ունենալու ենք նույն խնդիրները, ինչ ունենք հիմա: 32 թվականի Գերմանիայի սահմանադրությունը, եթե հանձնեինք Վենետիկի հանձնաժողովին, նույնպես իրավական կհամարեր: Այսինքն` խնդիրը չի կայանում նրանում, որ այս Սահմանադրությունը, որ ներկայացվում է մեզ, իրավական է, թե՝ ոչ»,- այս մասին անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին՝ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Ըստ պարոն Սաքունցի՝
«Ասա՝ ով է coach-դ, ասեմ՝ ինչպես ես երգում դու»
Երաժշտարվեստում մեծագույն հարգանք են վայելում եւ խիստ պահանջված են կոնցերտմայստերները: Եթե նույնիսկ մասնագետներին հարցնենք, թե ովքեր են եղել, ասենք, Կալասին, Պավարոտիին, Դոմինգոյին կամ Գոհար Գասպարյանին, Գեղամ Գրիգորյանին նվագակցողները, հազիվ թե մտաբերեն: Մինչդեռ դասական երգչի բեմական կյանքում իսկապես անհրաժեշտ են բարձրակարգ կոնցերտմայստերները, որոնց Արեւմուտքում անվանում են coach (մարզիչ): 90 տարին բոլորած Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում
Սուրեն Խաչատրյան. «Մենք կարողացել ենք կորուստները հասցնել նվազագույնի»
Հարցազրույց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ Շրջանում 2014թ. աշնանը և 2015թ. գարնանն ընդհանուր կատարվել է 13653հա հացահատիկի ցանքս, որից ցորեն՝ 4547հա, գարի՝ 7230հա և հաճար՝ 1876հա: Տարին բարենպաստ եղավ բերքատվության համար, սակայն գարնանային խոնավ եղանակը նաև նպաստեց, որ ցանքատարածքների հարևանությամբ առատ փուշ ու տատասկ և խոտ աճեն, որն էլ դարձավ հրդեհի առաջացման պատճառ:
Ես եմ տերը էս երկրի…
Վերջերս ինձ հանգիստ չի տալիս այն հարցը, թե ինչն է ստիպում իմ հայրենակիցներին ընտրությունների ժամանակ վերցնել նվաստացնող 5000 դրամը ու ընտրել իրենց կամքին… հակառակ: Արդյոք ծայրահեղ աղքատությունն է միայն, գուցե «մեկ ա ոչինչ չի փոխվի» թե ավելի խորը, թաքնված հոգեբանություն է որ նույնիսկ մեր շատերի մեջ էլ մնացուկներ կան,որը գալիս է սոցիալիստական մեր ապրելակերպի ժամանակներից,
Փաշիկ Ալավերդյան. «Մեդալները ցանկալի են, բայց գլխավորը վարկանիշային միավորներն են»
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում: «Առավոտը» այցելեց նրանց, հետեւեց մարզումներին ու զրուցեց գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ: – Պարոն Ալավերդյան: Մեր հավաքականները հաճախ են հավաքներ անցկացնում: Այս մեկն ի՞նչ նպատակով է կազմակերպվել: – Մրցաշրջան 2015-ում արդեն ունեցել ու դեռ ունենալու ենք
Օբյեկտիվ և բազմակողմանի քննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն
Անհայտ անձը, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, 2015 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Չեխովի փողոցում փակելով քաղաքացի Մարիամ Ա.-ի բերանը, վերջինիս ձեռքից բացահայտ հափշտակել է զգալի չափերի «Սամսունգ Գալաքսի Գրանդ 2» մոդելի բջջային հեռախոսը և դիմել փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի
Սերժ Սարգսյանը հեռանո՞ւմ է. «Հայկական ժամանակ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ մեզ հետ զրույցում խոսել է ՀՀԿ-ի խորհրդի նախօրեի նիստում Սերժ Սարգսյանի արած հայտարարություններից: – Պարոն Բաղդասարյան, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նաեւ Ազգային ժողովի նախագահի պաշտոնին չի հավակնում: Մինչ այդ էլ հայտարարել էր, որ եթե ընտրվի խորհրդարանական կառավարման ձեւը, չի հավակնի վարչապետի եւ նախագահի պաշտոններին: Սա ի՞նչ է նշանակում,


















































