Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյանը գյուղացիներին հորդորում է չմերժել էժան ապրանք ուզողին (Տեսանյութ)

Հուլիս 18,2015 15:09

Այս տարվա երկրորդ գյուղատնտեսական շուկան այսօր «Մալիբու» սրճարանի հարեւանության այգիում՝ Սարյան փողոցին հարող հատվածում, վերաբացվեց: Ինչպես նախորդ տարիներում, այս տարի եւս բացմանը ներկա էր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա շրջեց տաղավարներով, գյուղացիներից հետաքրքրվեց առեւտրի որակից, հորդորեց, որ այսօր մի փոքր ուշ փակեն, քանի որ այսօր աշխատանքային օր է համարվում եւ բացի այդ՝ բնակիչներից շատերը տեղը դեռ չգիտեն: Նա նաեւ գյուղացի վաճառողներին ասաց, որ եթե գնորդը փորձում է սակարկել ապրանքը՝ ընդառաջեք, որին ի պատասխան ասացին, որ նրանք վերավաճառող չեն, իրենց ապրանքն է եւ փորձում են փոխհամաձայնեցնել գնորդի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում.

Ոսկեհատ գյուղի բնակիչները չնայած իրենց բերքը բերել էին շուկա, բայց այնուամենայնիվ դժգոհություններ ունեին, որը ներկայացրեցին Սերգո Կարապետյանին: Խնդիրը, նրանց ներկայացմամբ, այն է, որ բերքը ծառերի վրա փչանում է՝ ջրի պակասից, քանի որ 20-25 օրը մեկ են հասցնում ջրել: Այս մասին տեղեկացրեցին գյուղատնտեսության նախարարին, վերջինս նրանց խորհուրդ տվեց մարզային կառույցների հետ համագործակցել, բայց նաեւ նշեց, որ նա եւս կմիջամտի՝ խնդրին լուծում տալու համար:

Մանրամասները՝ տեսանյութում.

Սերգո Կարապետյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ այս տարի եւս գյուղացին բերքի իրացման խնդիր չի ունենա. «Պայմանավորվել ենք բոլոր վերամշակողների հետ, ինչպես պտուղ-բանջարեղեն, այնպես էլ խաղող վերամշակողների հետ, որպեսզի  գյուղացու ամբողջ արտադրանքը մթերեն»:

скачанные файлы

Նա նաեւ նշեց, որ շուկա բերված գյուղմթերքի որակից նա գոհ է եւ ինչպես միշտ այս անգամ եւս գնումներ կատարեց՝ սեւ հաղարջ եւ եգիպտացորեն:

Գնորդները եւս գոհ էին շուկայում վաճառվող բերքի որակից եւ առաջարկվող գնից, իսկ վաճառողներն էլ ասացին, որ այս շուկան այնքանով է լավ, որ իրենք՝ առանց վերավաճառողի են վաճառում իրենց ապրանքը եւ օգուտ են ունենում:

Մանրամասները՝ տեսանյութում.

Հիշեցնենք նաեւ, որ շուկայի տաղավարները եւ կշեռքները գյուղացիներին տրամադրվում է անվճար: Այսօր այս շուկայում գրանցվել էին 110 հոգի Հայաստանի տարբեր մարզերից: Բացակայում էր միայն Սյունիքի մարզը:

Aravot.am-ի հետ զրույցում Կոտայքի ԳԱՄԿ-ի տնօրեն Արտակ Խալաթյանը ասաց, որ մարզից 30 հոգի բերքը իրացնում է այս շուկայում եւ քանի որ մարզում նոր է բերքը հասունանում՝ դեռեւս մասնակիցները քիչ են:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031