Օրվա լրահոսը
Ոգեղենությունն է մեր խնդիրների լուծման բանալին. «Հրապարակ»
Մեզ՝ էմոցիոնալ, քչով բավարարվող, փոքր բաներից ուրախացող հայերիս, հենց սա էր պետք՝ ոգեւորություն, ապագայի նկատմամբ հավատ։ Եվ մենք սարեր կշրջենք։ 4-5 օրվա աննախադեպ իրադարձությունները, որոնք ծավալվում են մայրաքաղաքի կենտրոնում, հենց այդ ոգեւորության աղբյուրը հանդիսացան, մի տեսակ վերածնեցին ու նորոգեցին բոլորիս։ Եվ այդ ոգեւորությունը միայն Բաղրամյան պողոտայում ու ցույցի շրջանակներում չի արտահայտվում։ Դա երեւում է մարդկանց
Անակնկալ զարգացումներ Բաղրամյան պողոտայի ֆոնին. «Ժամանակ»
Երեկ, կարելի է ասել, բավական անսպասելի և անակնկալ զարգացում է տեղի ունեցել էլեկտրաէներգիայի գնի շուրջ ստեղծված իրավիճակում: Երևանում հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ՝ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտարարել է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ կառավարության շենքում փոխվարչապետի, էներգետիկայի նախարարի, ՀԾԿՀ ղեկավարի հետ մանրամասնորեն դիտարկել են նախկին ժամանակաշրջանում այդ ընկերության
Բաղրամյան պողոտայում ցուցարար է վատացել, ժամանեց շտապ օգնությունը
Քիչ առաջ ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ ու աղբամանների վրա կանգնած վիճակում վայր ընկավ ներքեւ: Մինչեւ շտապ օգնության ժամանելը, նրան մոտեցավ ոստիկանության աշխատակիցներին սպասարկող բուժքույրը, արագ չափեցին արյան ճնշումը: Պարզվեց, որ արեւի տակ քաղցած մնալուց է երիտասարդի ինքնազգացողությունը վատացել: Նրան տեղափոխեցին շտապ օգնության մեքենա, բժիշկները դեռ նրան հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չեն տեսնում: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
«Զիբիլը կդնեմ փողոցի երթեւեկելի հատվածում, որ տանեն». Ցուցարարները դժգոհում են աղբահանությունից
Վաղ առավոտից Բաղրամյան պողոտայում նստացույց անող քաղաքացիները զանգահարում են «Սանիտեկ» ընկերություն՝ պողոտայում աղբահանում չիրականացնելու խնդրով: Բայց ընկերությունից չեն արձագանքել զանգերին: Քիչ առաջ մի խումբ ցուցարարներ դիմեցին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի օգնությանը: «Իմ նախաձեռնությամբ մինչեւ ձեր մոտենալը, զանգահարել եմ, անհասանելի են»,- ասաց պարոն Օսիպյանը: Ցուցարարներից մեկն էլ ասաց. «Որ այդպես է՝ հիմա մեկ զիբիլ հանեմ, դնեմ
Ով կարող է խոսել շարժման անունից
Վստահ եմ, որ ինչպես մարդկանց, այնպես էլ նրանց խմբերին եւ կազմակերպություններին օգուտ չի բերում վիրավորանքն ու խարազանումը: Առավել եւս՝ հայհոյանքը: Եթե, իհարկե, խնդիրը մարդկանց օգնելն է, քո շրջապատն ավելի բարի եւ կատարյալ դարձնելը: Եթե նպատակը սիրտդ հովացնելն է կամ ինքնահաստատվելը, ապա, այո, պետք է հնարավորինս թունդ բառեր օգտագործես: Արմեն Աշոտյանին հայհոյելը որեւէ ձեւով չի բարելավել
Ադրբեջանական քարոզիչերը՝ մառազմի գրկում. «Հայոց աշխարհ»
Աշխարհի ոչ մի երկրում այնքան ուշադրությամբ չեն հետեւում Երեւանում շարունակվող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերին, որքան Ադրբեջանում։ Ակտիվացել է նաեւ պաշտոնական Բաքուն, որի քարոզչության «կարկառուն» դեմքերը իրենց այնպես են պահում, կարծես եվրոպական առաջատար երկրների պաշտոնյաներ լինեն եւ ոչ թե ժառանգական բռնապետության վարձու խոսափողեր։ Բաքվում հակված են կարծելու, թե որքան ավելի շատ լինեն Հայաստանի ներքին պրոբլեմները,
«Որեւէ իշխանություն չի ցանկանում, որ մեկ-երկու տարի անց Հայաստանը հոսանք արտադրող երկրից վերածվի հոսանք մուրացող երկրի». «Հայոց աշխարհ»
Որքանո՞վ իրատեսական են Բաղրամյան պողոտայում շարունակվող բողոքի ցույցերին զուգահեռ մասնագետների եւ ոչ մասնագետների առաջարկած լուծումները։ Մեր հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ։ -Անկախ նրանից՝ ով ինչ է առաջարկում, ես ի սկզբանե հայտնել եմ կարծիքս. խնդիրը ունի երեք բաղադրիչ. ոչ ճիշտ մենեջմենտի կամ վատ կառավարման հետեւանքով էլեկտրաէներգիա արտադրող եւ մատակարարող ընկերությունները վնասներ են
«Եթէ Երեւան գտնուէի, անպայման կը միանայի ցուցարարներուն». Asbarez.com
Օրերը կ՛անցնին, Բաղրամեանի վրայ ցոյցը կը շարունակուի եւ օրէ օր աւելի բազմամարդ կը դառնայ: «Ոչ թալանին» նախաձեռնող խումբի եւ ընդհանրապէս ցուցարարներու կեցուածքը արժանացած է շատերու հիացմունքին: Ես ալ հպարտօրէն կրնամ յայտարարել, որ ուղղակի հրաշալի կը գտնեմ այս երիտասարդներուն վարքագիծը եւ զիս միակ անհանգստացնողը իրենց կողքին ֆիզիքապէս չըլլալն է: Այս զգացական վիճակը եւ ընդհանրապէս երեւոյթի կախարդանքը
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Էրեկ գիշեր բախտս կարդաց Ծեր գնչուհին՝ պառավ Նատալիան: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Էս տարի չգնաք Անթալիա:
Քաղաքացին բարձրացել է գովազդային վահանակի վրա և չի ցանկանում ցած իջնել
Mta.gov.am-ը տեղեկացնում է՝ հունիսի 27-ին, ժամը 01.47-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ խանութի մոտակայքում քաղաքացին բարձրացել է գովազդային վահանակի վրա և չի ցանկանում ցած իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ քաղաքացին բարձրացել է Արշակունյաց պողոտայի թիվ 18 հասցեում գտնվող «Ջերմուկ Գրուպ»
Վարորդները կստանան բերման ենթարկած մեքենաները (տեսանյութ)
Րոպեներ առաջ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպելով այս գիշեր առանց որեւէ պատճառաբանության բերման ենթարկած ավտոմեքենաների վարորդների հետ՝ ասաց, որ նա խոսել է փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի հետ, վերջինս ասել է, որ կարող են վարորդները հետ վերցնել իրենց մեքենաները: Այժմ ցույցին ներկա գտնվող վարորդները գնացին մեքենաները հետ վերցնելու, պայմանով, որ եթե որեւէ խնդիր լինի՝ զանգահարեն Նիկոլ Փաշինյանին: Նշենք
Արդեն հինգ օր է՝ մենք ապրում ենք միանգամայն այլ Հայաստանում. «168 ժամ»
Արդեն հինգերորդ օրն է` Բաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի ակցիան ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Առայժմ ամեն ինչ կարծես ընթանում է որոշակիության ու անորոշության հակադրության տիրույթներում: Որոշակի տեսանելի է այն, որ քաղաքացիները, ակտիվ երիտասարդությունը ոչ միայն չեն պատրաստվում նահանջել, այլ նրանց թիվը, պայքարի վճռականությունը, էներգետիկան աճում է օր օրի, նույնիսկ ժամերի ընթացքում: Անորոշ է այն, թե
Նման ցույցեր այսօր չեն կարող տեղ գտնել Ռուսաստանում կամ Ադրբեջանում. Amerikayidzayn.com
«Ամերիկայի ձայն». Կարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի իրադարձությունները։
«Ո՞ւր է կորել ՀԷՑ-ի վնասը». «168 Ժամ»
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2014թ. ֆինանսական հաշվետվության համաձայն՝ ընկերությունը 2014 թվականը փակել է 9,8 մլրդ դրամի վնասով։ 2013 թվականին ՀԷՑ-ն նույնպես վնասով է աշխատել, վնասի չափը կազմում էր 9.5 մլրդ դրամ։ ՀԷՑ-ն ունի նաև խոշոր պարտքեր՝ փոխառությունների ու մատակարարների գծով, որոնք 2014-ի ընթացքում նույնպես աճել են։ Կարճ ասած՝ ՀԷՑ-ի վիճակը, ըստ ՀԷՑ-ի, տխուր է։ Սակայն
Ոստիկանություն. Գյումրիում անցկացված երթի մասնակիցներից մեկի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել, մյուսի մոտ՝ դանակ
Հունիսի 25-ին Գյումրիում անցկացված՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված բողոքի երթի ժամանակ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 68 շենքի մոտից, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Մուշի բաժին բերման են ենթարկել երթի մասնակից, 1972 թ. ծնված Ներսես Ա.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված: Ներսես Ա.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը
Ոմանք իրենց կորցրել են, Մաշտոցի պողոտայի՝ Օպերային հարող տարածքում անհամություններ են անում
Եթե Բաղրամյանի վրա ամեն ինչ խաղաղ ու հրաշալի է, ապա հենց այս պահին էլ Ֆրանսիայի հրապարակում՝ Մաշտոց-Սայաթ-Նովա հատվածում, մինչեւ Թումանյան փողոց ոմանք անդադար միացնում են մեքենայի ազդանշանները, չնայած արդեն շատ ուշ ժամ է, եւ շրջապատի բնակիչները քնած են: Շատ միամիտ կլինի կարծել, որ նրանք որեւէ կապ ունեն ցուցարարների հետ: Եթե հատուկ սադրիչներ չեն, ապա իրավիճակից
Բաղրամյանի վրա խաղաղ է. երգում են, պարում եւ վոլեյբոլ խաղում՝ չնայած մթին
Այս պահին Բաղրամյան պողոտայի վրա խաղաղ իրավիճակ է: Մարդիկ շատ-շատ են, շատ ավելին, քան երեկ, բայց իրավիճակը խաղաղ է, երգում են, պարում, շատերը պառկած են, հանգստանում են: Իսկ ահա Մաշտոցի պողոտայի վրա լարվածություն կար: Թումանյան-Մաշտոց հատվածից մինչեւ Բաղրամյան մարդկանց մի հոծ խումբ պարբերաբար փորձում էր խոչընդոտել երթեւեկությանը, կանգնեցնել երթեւեկությունը: Մեքենաների ազդանշանները ահավոր աղմուկ էին առաջացնում,
Հոգեւորականները «Տեր ողորմյա» երգեցին ոստիկանական պատի մոտ (Տեսանյութ)
Ու փորձեցին թոթափել լարվածությունը
Վլադիմիր Գասպարյանը բղավում էր. «Սթափվեք, սա փոքր երկիր ա» (Տեսանյութ)
Բաղրամյան պողոտայում խուճապ է, ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացված
Բաղրամյան պողոտայում հավաքի մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ է հայտնաբերվել
Հունիսի 27-ին, ժամը 00.20-ին Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքի տարածքում հասարակական կարգի ապահովում իրականացնող ոստիկանության ծառայողները հավաքի մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ են նկատել: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ Արգավանդ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Տիգրան Ռոստոմյան: Ատրճանակն առգրավված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: ՀՀ Ոստիկանություն
Ավետիսյանների հարազատները՝ Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելու մասին
Քիչ առաջ նախագահականից մամլո հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը ընդունելիս, իր երախտագիտությունն է հայտնել ռուսական կողմին Ավետիսյանների սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշման համար: Հաղորդագրությունից տեղեկանում
Ոստիկանները պատրաստվում են «ազատագրել» Ֆրանսիայի հրապարակը
Էլեկտրական հոսանքի թանկացման համար պայքարող մարդկանց բազմությունը
Բաղրամյան պողոտային մինչեւ Մաշտոց է ձգվում:
Շարմազանովը հստակ չասաց`էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կասեցվո՞ւմ է, թե`ոչ
«Ես չեմ այդ պաշտոնյան»
Թեւան Պողոսյան. «ՀԷՑ-ում աուդիտը դեռ չի նշանակում հանձնաժողովի որոշման կասեցում»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ՀԷՑ-ում հնարավոր է աուդիտ անցկացվի եւ այն լուրերը, որ աուդիտի ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը պետք է կասեցվի՝ Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեցԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Պարոն Պողոսյանն ասաց, թե աուդիտ անցկացնելը դեռ չի նշանակում, որ ավտոմատ կասեցվում է սակագնի բարձրացման որոշումը: Պարոն Պողոսյանի ներկայացմամբ՝ հնարավոր է աուդիտը ամիսներ տեւի,
Շարժ՝ ոստիկանական շարքերում. Վովա Գասպարյանը ցուցումներ է տալիս
Բաղրամյան պողոտայում շարունակվում է «Ոչ թալանին» նախաձեռնության ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բողոքի ակցիան : Ցուցարարները վանկարկում են «չեղարկում», «հաղթելու ենք», հնչում է երգ երաժշտություն, ցուցարարները քոչարի են պարում: Նշենք, որ նրանց չի բավարարել նախագահականի տարածած այն հայտարարությունը, որում նշվում է աուդիտի անցկացման մասին. «Նախագահը նշել է, թե ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ
Գյումրիում որոշել են «բռնաբարել» Բիբինին. այսօր տեղի ունեցավ ցեխաշաղախ երթ՝ քահանայով ու բիզնեսմեններով (Տեսանյութ, ֆոտոշարք)
Գյումրիում հոսանքի թանկացման դեմ տեղի ունեցած այսօրվա բողոքի ակցիան սկսվեց քահանայի աղոթքով: Տեր Փավստոսը Գյումրու Թատերական հրապարակում նշեց, որ ժողովրդի պահանջը արդար է, եւ կոչ արեց հեռվում կանգնած ոստիկաններին չտարանջատվել ժողովրդից, քանի որ նրանք եւս ժողովրդի մասն են: Նա ոստիկաններին հասկացրեց, որ որեւէ դեպքում ձեռք չբարձրացնեն ժողովրդի վրա, քանի որ նրանց պայքարից կշահեն նաեւ իրենք:
Հիմնադիր խորհրդարանը կոչ է անում կանխել հավանական սադրանքները
Տեղեկություն կա, որ ռեժիմը սադրանքներ կազմակերպելու նպատակով աննախադեպ քանակությամբ քաղաքացիական հագուստով ոստիկաններ և գործակալներ է ներդրել Երևանի Մ. Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բազմահազարանոց հավաքի վայրում: Զուգահեռաբար՝ հավաքի դիմացի հատվածում կուտակվում են Ոստիկանության զորքերի և այլ ստորաբաժանումների մեծաքանակ ուժեր և միջոցներ: Այս հանգամանքները հաշվի առնելով, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հավաքի կազմակերպիչներին և հավաքի վայրում գտնվող ժողովրդին կոչ
Խաչատուր Սուքիասյանը՝ ՀԷՑ-ը գնելու մասին
Այս պահին Բաղրամյան պողոտա եկավ հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը: Նա լրագրողների հետ զրույցում Հայաստանի էլեկտրական ցանցերում հնարավոր աուդիտի վերաբերյալ ասաց, որ շատ կարեւոր է եւ, այո, աուդիտ պետք է անցկացվի ոչ միայն վերջին երկու տարիների գործունեության վերաբերյալ, այլեւ՝ շատ ավելի վաղ տարիների եւ, ընդհանրապես, ամբողջ էներգետիկ համակարգը պետք է լուրջ ուսումնասիրությունների ենթարկվի: Սուքիասյանի խոսքերով՝ եթե
«Պետական և մասնավոր ներդրումները տարեցտարի ավելանում են». Արև Սամուելյան
«Պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրությունը, հաշվառումը, պահպանումն ու վերականգնումը Մշակույթի նախարարության գերակա խնդիրներից է նաև այս տարի»,- Բջնիում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Նրա տեղեկացմամբ՝ եթե 1988 թվականին ՀՀ տարածքում հաշվառված էր շուրջ 15 հազար հուշարձան, ապա այսօր հաշվառված հուշարձանների թիվը հասնում է 24224-ի: Միայն վերջին 3-4 տարիների ընթացքում 500 հուշարձան


















































