Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական քարոզիչերը՝ մառազմի գրկում. «Հայոց աշխարհ»

Հունիս 27,2015 09:19

Աշխարհի ոչ մի երկրում այնքան ուշադրությամբ չեն հետեւում Երեւանում շարունակվող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերին, որքան Ադրբեջանում։
Ակտիվացել է նաեւ պաշտոնական Բաքուն, որի քարոզչության «կարկառուն» դեմքերը իրենց այնպես են պահում, կարծես եվրոպական առաջատար երկրների պաշտոնյաներ լինեն եւ ոչ թե ժառանգական բռնապետության վարձու խոսափողեր։
Բաքվում հակված են կարծելու, թե որքան ավելի շատ լինեն Հայաստանի ներքին պրոբլեմները, այնքան կլավանա իրենց վիճակը։ Նման պարզունակ ելակետի հիման վրա ադրբեջանական քարոզչությունն ընտրել է երեք հիմնական թիրախային խնդիրներ եւ փորձում է իր ունեցած տեղեկատվությունը ծառայեցնել դրանց լուծմանը։
Առաջին՝ օգտագործել երեւանյան վերջին իրադարձությունները «ժողովրդավարության ոտնահարման» կեղծ ամբաստանությամբ Արեւմուտքին Հայաստանի ու նրա իշխանությունների դեմ տրամադրելու համար։
Երկրորդ՝ երեւանյան իրադարձություններն օգտագործել ճիշտ հակառակ նպատակով, այսինքն՝ Հայաստանում հակառուսական տրամադրություններ փնտրելու եւ Ռուսաստանի ղեկավարությանը Հայաստանի ու նրա իշխանությունների դեմ տրամադրելու համար։
Երրորդ՝ Երեւանում սկիզբ առած էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերը դիտարկել որպես Հայաստանի իշխանությունների դեմ ուղղված՝ «հայ ժողովրդի ապստամբություն»՝ դրանով փորձելով շրջանառել Հայաստանում իբր սպասվող մոտալուտ իշխանափոխության գաղափարը։
Առաջին հարցով «մասնագիտացել» է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը։ Երեւանյան իրադարձությունները համեմատելով վերջին շրջանում եվրոպական ու միջազգային կառույցների կողմից Բաքվի ու նրա ժառանգական բռնապետի նկատմամբ որդեգրվող կեցվածքի հետ՝ նա Արեւմուտքին մեղադրում է Հայաստանի ոստիկանության ձեռնարկած քայլերի հանդեպ իբր աչք փակելու համար։
Հիմնվելով նման բացահայտ կեղծիքի վրա՝ նա պնդում է, թե իբր Արեւմուտքը երկակի չափանիշներ է կիրառում ադրբեջանական իրավապաշտպանների ձերբակալությունների եւ Երեւանում ցուցարարների հանդեպ ոստիկանության գործողությունների գնահատման հարցում։ Դա նա փորձում է բացատրել Հայաստանի՝ մահմեդական երկիր չլինելու փաստով։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930