Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայում ցուցարար է վատացել, ժամանեց շտապ օգնությունը

Հունիս 27,2015 10:33 Share

Քիչ առաջ ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ ու աղբամանների վրա կանգնած վիճակում վայր ընկավ ներքեւ: Մինչեւ շտապ օգնության ժամանելը, նրան մոտեցավ ոստիկանության աշխատակիցներին սպասարկող բուժքույրը, արագ չափեցին արյան ճնշումը: Պարզվեց, որ արեւի տակ քաղցած մնալուց է երիտասարդի ինքնազգացողությունը վատացել:скачанные файлы

Նրան տեղափոխեցին շտապ օգնության մեքենա, բժիշկները դեռ նրան հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չեն տեսնում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել