Լրահոս
Օրվա լրահոսը

«Զիբիլը կդնեմ փողոցի երթեւեկելի հատվածում, որ տանեն». Ցուցարարները դժգոհում են աղբահանությունից

Հունիս 27,2015 10:16

Վաղ առավոտից Բաղրամյան պողոտայում նստացույց անող քաղաքացիները զանգահարում են «Սանիտեկ» ընկերություն՝ պողոտայում աղբահանում չիրականացնելու խնդրով: Բայց ընկերությունից չեն արձագանքել զանգերին:

Քիչ առաջ մի խումբ ցուցարարներ դիմեցին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի օգնությանը:скачанные файлы

«Իմ նախաձեռնությամբ մինչեւ ձեր մոտենալը, զանգահարել եմ, անհասանելի են»,- ասաց պարոն Օսիպյանը:

Ցուցարարներից մեկն էլ ասաց. «Որ այդպես է՝ հիմա մեկ զիբիլ հանեմ, դնեմ փողոցի մեջտեղում՝ երթեւեկելի հատվածում, որ գան տանեն»:

«Ուրեմն կհայտնվեք ոստիկանությունում»,- արձագանքեց փոխոստիկանապետը:

Պարոն Օսիպյանն ասաց, որ աղբահանման հարցը ոստիկանության լիազորություններում չէ, ապա ցուցարարներին ասաց՝ իրենց ակցիան ապօրինի է. «Մարդիկ բողոքում են, մարդկանց աղբահանման հարցը խախտել եք, յուրաքանչյուր աղբաման, մեծ թվով քաղաքացիների կարիքներ է հոգում, տարեք տեղադրեք իրենց տեղում… Ուզում եք ամեն ինչ ձեր սրտով լինի, ձեր կամքն եք թելադրում, ինչպես ձեզ է հարմարավետ, այնպես եք անում, բայց դուք չեք առաջնորդվում համակեցության կանոններով ու օրենքով: Ինչի՞ դրա մասին չեք խոսում, այդ մասին ինչո՞ւ չեք բարձրաձայնում: Փորձում ենք տեւական ժամանակ ձեզ հետ լինել կառուցողական, համագործակցել, բայց  կենտրոնական պողոտաներից մեկն եք պարալիզացրել, արդեն քանի օր է, ինչո՞ւ այդ մասին չեք անհանգստանում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930