Օրվա լրահոսը
Քննություն է տարվում՝ պարզելու 4-ամյա երեխայի մահվան հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 4-ամյա երեխայի մահվան հանգամանքները 2015թ հունիսի 16-ին «Սուր աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունք բուժօգնության է տեղափոխվել Արմավիր մարզի Նորապատ գյուղի մանկահասակ բնակիչ և նույն գյուղի մանկապարտեզի սան, 30.08.2010թ ծնված Էրիկը, ով նույն օրն անգիտակից վիճակում տեղափոխվել է «Սուրբ
«Անհերքելի է մշակույթի դերը մարդկության զարգացման գործում». Էդվարդ Նալբանդյան
Հուլիսի 11-13-ը Երևանում կանցկացվի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսը, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին: Կոնֆերանսին մասնակցելու համար այս օրերին Հայաստանում են գտնվում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների 45 պատվիրակներ են: Եռօրյա կոնֆերանսի շրջանակներում տեղի կունենան «Մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015 թ. օրակարգից հետո. նոր իրականություն
Իրավաբան. «Վարորդներին նախօրոք չզգուշացնելով շարժական տեսախցիկների վայրի մասին նպատակն է մանիպուլացնել մարդկանց»
Ըստ մասնագետի, լրացուցիչ տեսախցիկների կարիք այս պահին չկա
Անճանաչ տիեզերաքար
– Աշխարհո՞ւմ հաստատվել, թե՞ աշխարհն ունենալ քո մեջ,- մտածում էի տրտմության մի օր եւ նայելով ծառը լքող աշնանամուտի առաջին տերեւներին` հասկացա, թե ինչու չեմ ուզում այլեւս որեւէ երկիր գնալ տեսնելու: Քանի որ աշխարհի բոլոր երկրները եւ ժողովուրդներին իմ կարճ կյանքի ընթացքում չեմ հասցնի ճանաչել, հասկացա նաեւ, որ ես իմ ներսում պիտի ճանաչեմ ճակատագրական Սվինքսը, որի
Ձերբակալվել է ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու կասկածանքով
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակիչ Արթուր Ղազարյանի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու պահելու դեպքի առթիվ։ Նախնական քննության նյութերի համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող
Հայաստանը մասնակցեց Հելսինկիի եզրափակիչ ակտի 40-ամյակին նվիրված ԵԱՀԿ բարձր մակարդակի հանդիպմանը
Հուլիսի 10-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի ունեցավ ԵԱՀԿ բարձր մակարդակի ոչ պաշտոնական հանդիպում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյա տարեդարձին: Միջոցառմանը Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Իր ելույթում նախարարի տեղակալը կարևորեց կոնսենսուսի սկզբունքի վրա հիմնված ԵԱՀԿ դերակատարությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում: Անդրադառնալով Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքներին՝ Աշոտ Հովակիմյանը նշեց,
«Բիբինին ընդամենն ասել են՝ մի քիչ տոկ տուր ժողովրդին»
ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հայաստանյան այցի նպատակները ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հայաստանյան այցի մասին լուրը ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը մեկնաբանեց այնպես, որ կամ Բիբինը գալիս է Հայաստան ՀՀ քաղաքացիներին «ֆռռացնելու», կամ այն հերթական մանիպուլյացիան ու թատրոնն է: Շատերի համար նաեւ թատերական ներկայացում է հիշեցնում այն, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 60 միլիոն դրամի չափով
«Մեր վարկային պորտֆելի անունը կարելի է դնել «սպառողական վարկերի պորտֆել»
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը սխալ է համարում, որ արտադրական, գյուղատնտեսական, նտեսությանը խթան հաղորդող շինարարական վարկերի տեսակարար կշիռը մեր վարկային պորտֆելում այդքան էլ մեծ չէ: Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին եւ այս տարվա հունվարի սկզբին մեր երկրում տեղի ունեցած արտարժութային ճգնաժամից հետո ամիսներ շարունակ հայաստանյան բանկերը, կարելի է ասել, մտել էին փակ ռեժիմի մեջ: Մի շարք բանկեր դադարեցրել
Մասնագետները Աննայի ձայնը նմանեցնում են Մայքլ Ջեքսոնի ձայնին
8-ամյա Աննա Մկրտչյանը դասի է գնում ուսանողների հետ: Մոսկվայում նա վոկալի դասեր է վերցնում ժամանակակից արվեստի ինստիտուտում: «Կան դասեր, որ 4-րդ կուրսի ուսանողների հետ է նստում, կան՝ որ առաջին կուրսի»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է Աննայի մայրիկը՝ Մարինե Խաչատրյանը: Երեխայի տաղանդը բացահայտվել է, երբ Աննան հրաժավել է մանկապարտեզ հաճախելուց, եւ որպեսզի երեխան ինչ-որ բանով զբաղվի,
Շաքարային դիաբետ ունեցողներին բժիշկը խորհուրդ է տալիս սահմանափակել մրգերի եւ հյութերի ընդունումը
Հայաստանում տարեկան 5-6 հազար շաքարային դիաբետով նոր հիվանդներ են գրանցվում
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: — ԼՂՀ
Պատժի հետ մեկտեղ նշանակվել է հարկադիր բուժում՝ նյարդահոգեբույժի մոտ
Արարատ Ռաթեւոսյանը մեղավոր է ճանաչվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով եւ նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում 3 տարի 6 ամիս ժամկետով: Նա դեռ կալանավորված է, իսկ պաշտպանական կողմը պահանջում է ավելի մեղմ պատիժ՝ փորձաշրջանով: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը պատժի հետ մեկտեղ նշանակել է հարկադիր բուժում` նյարդահոգեբույժի մոտ, արտահիվանդանոցային հսկողության կարգով: Ուշադրության արժանի է այն,
Կառավարությունը որոշել է 2015 թվականի հուլիսի 13-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2015 թվականի հուլիսի 18-ը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը՝ ՀՀ տոների օրերի, ինչպես նաև ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ`
Երվանդ Ղազանչյանը հավաքագրել է իր հին ու նոր օրերը
Հրատարակվել է ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի «Հին ու նոր օրեր» հուշագիրքը, որը կազմել է արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը: Վերջինս «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ սիրով ստանձնելով այդ աշխատանքը, հիշել է ժամանակին իր ավագ ընկեր, ակադեմիկոս Ռուբեն Զարյանի այն դիտարկումը, թե մեր գրականությունից դուրս է մղվում ու փաստորեն մահանում ոլորտի կարեւոր
Գերման Ստերլիգով. «Ես հիմա ղարաբաղցի ջրաղացպան եմ» (տեսանյութ). Vesti
Ռուս գործարար, միլիարդատեր Գերման Ստերլիգովը հարմարվում է իր նոր բնակավայրին՝ Լեռնային Ղարաբաղին: Ստերլիգովը Ղարաբաղ էր տեղափոխվել հուլիսի սկզբին եւ այժմ վաճառում է Ռուսաստանի իր ունեցվածքը: Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուց հետո Ադրբեջանը նրան ներառեց իր «սեւ ցուցակում», սակայն դա Ստերլիգովին բացարձակ չի անհանգստացրել: «Vesti»-ին տված հարցազրույցում նա, մասնավորապես ասել է. «Այսօր մենք ջրաղաց ենք գնել: Ես
ՊՆ նախարարը կայացրել է որոշում՝ զորացրել զինծառայողին
Հուլիսի 9-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է առողջական գանգատներ ունեցող զինծառայողին և նրա ծնողին: Հանդիպման ընթացքում լսելով Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Արսեն Մելքոնյանի ներկայացրած հիմնավորումներն ու եզրակացությունները՝ Սեյրան Օհանյանը զինծառայողի ծնողի և հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է նրա հետագա ծառայության խնդիրը: Ըստ այդմ՝ կայացվել է օբյեկտիվ և հիմնավոր որոշում, այն է՝ զորացրել զինծառայողին: Պաշտպանության
Լրատվություն ըստ նպատակահարմարության աստիճանի
Արտագնա մրցումներում մեր մարզիկների հաջողություն արձանագրելու դեպքում ավետիսը հազար ու մի խողովակով անմիջապես տեղ է հասնում: Մյուս դեպքերում ամեն ինչ ընթանում է ըստ սովորական ընթացակարգի: Մարզական լրատվության օպերատիվությունը հաշվվում է վայրկյաններով, վատթարագույն դեպքում՝ րոպեներով: Հայաստանի լրատվամիջոցները շահագրգիռ են մեր մարզիկների ցանկացած մրցելույթի արդյունք հնարավորինս արագ մատուցել հասարակությանը, անկախ նրանից՝ դա մեդալի արժե՞ք ունի, թե՞ ձախողում է:
«Երկար ժամանակ մտածում էի՝ ինչպես համադրել լուսանկարչությունը եւ պոեզիան»
Ասում է լուսանկարիչ Գերման Ավագյանը Բոլորովին վերջերս լուսանկարիչ Գերման Ավագյանը հանդես եկավ իր՝ «Վիզուալ պոեզիա» անվանումը կրող լուսանկարների ցուցահանդեսով: Լուսանկարները պոեզիայի եւ լուսանկարչության յուրահատուկ համադրություն են: Մեր այն հարցին, թե ինչպես ծնվեց նմանատիպ լուսանկարներ անելու միտքը, պրն. Ավագյանը պատասխանեց. «Ինչպես ասում են, ֆոտոն արդեն պոեզիա է, դեռ 1989 թվականից էի մտածում` ինչպես համադրել լուսանկարչությունը պոեզիայի
Օրգանիզմը մաքրեք մրգահյութերի, խոտաբույսերի եւ ջրի միջոցով
Առողջ եւ լավ վիճակի մաշկ ունենալու, նրա թարմ եւ ջահել տեսքի առաջին պայմանը նյութերի ճիշտ փոխանակությունն է, բոլոր օրգանների ու համակարգերի նորմալ գործունեությունը։ Օրվա ընթացքում զանազան մրգերի եւ բանջարեղենի հյութեր օգտագործելը նպաստում է անհրաժեշտ վիտամինների պաշարի ավելացմանը, որը մաշկին տալիս է հաճելի տեսք։ Հյութերի ներգործությունը ուժեղանում է դրանք կոմբինացնելով մեղրի ու ձվի դեղնուցի հետ. 1
Գեւորգ Կոստանյանը եւ Աղվան Հովսեփյանը չեն կարող հավատացնեն, որ իրենց հարաբերությունները նորմալ է. «Հրապարակ»
Ինչքան էլ Գեւորգ Կոստանյանը եւ Աղվան Հովսեփյանը հավատացնեն, որ իրենց հարաբերությունները նորմալ են, դա դրսեւորվում է միջհամակարգային կոնֆլիկտներում։ Շիրակի մարզում, օրինակ, խիստ լարված են դատախազ Րաֆֆի Ասլանյանի եւ քննչականի հարաբերությունները: Դատախազի գրության հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել մարզի քննչականի պետ Սամվել Սիմոնյանի դեմ: Ասում են, թե Շիրակում չկա քննիչ, ում վրա դատախազը «հոդված
Քաղաքական ուժերը այլ տեղում չէին էլ կարող հայտնվել, քան «մայթեզրին». «Ժամանակ»
Բաղրամյան պողոտայի իրադարձությունները հաստատեցին՝ Հայաստանի քաղաքական ուժերը դուրս են մնացել իրադարձությունների զարգացման առանցքից և հայտնվել են դիտորդի կարգավիճակում: Կար ժամանակ, երբ իշխանություններն էին դիտորդ, իսկ այսօր դիտորդ են քաղաքական ուժերը: Մի կողմից սա տրամաբանական և օբյեկտիվ իրողություն է, և քաղաքական ուժերն իրենց գործունեության արդյունքում հենց այդպիսի կարգավիճակում էլ պետք է ի վերջո հայտնվեին՝ շարունակաբար կտրվելով
Սահմանադրության փոփոխությունների տեքստը հրապարակվելու է մաս-մաս. «Հայկական ժամանակ»
Սահմանադրության փոփոխությունների տեքստը հրապարակվելու է մաս-մաս: Հուլիսի 15-ին կհրապարակվի նախագծի առաջին 7 գլուխը: Հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին փոփոխությունների ամբողջական տարբերակը ներկայացվելու է Սերժ Սարգսյանին: Սարգսյանի կողմից հավանության արժանանալուց հետո Սահմանադրության նախագիծը օգոստոսին կուղարկվի Ազգային ժողով: Երեկ առավոտյան տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի նիստից հետո մեզ հետ զրույցում այս մասին հայտնեց հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության
«Թորել եմ 14 տեսակի օղի». Լյովա Խաչատրյանը՝ իր կրեատիվ «մասնագիտության» մասին. «Հրապարակ»
«Թորել եմ 14 տեսակի օղի։ Ես միրգ չեմ առնում թորելու համար, այլ վայրի խնձոր, ալոճ, պանդա, սալոր, գիլաս…»,– բացատրեց ԱԺ ամենակրեատիվ պատգամավոր Լյովա Խաչատրյանը իր կրեատիվ «մասնագիտության» մասով։ Քանի՞ լիտր եք թորում տարեկան։ «Հազար»։ Այդքան էլ խմո՞ւմ եք։ «Ես չէ, հյուրեր շատ-շատ եմ ունենում, բոլորը տանս տեղը գիտեն, բոլորը հաճույքով գալիս են դեգուստացիայի»։ Տարբեր օղիներ
Լավ լուր Հայաստանից ՌԴ մեկնել ցանկացողների համար. «Ժամանակ»
Վերջին օրերին երջանիկ պատահականությամբ, կարծես թե, լուծվում է նաև Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության «Սև ցուցակում» հայտնված ՀՀ քաղաքացիների հարցը։ Վերջիններս ամիսներ շարունակ ՀՀ կառավարության, արտաքին գործերին նախարարության շենքերի առաջ բողոքի ցույցեր էին իրականացնում, դիմումներ գրում, նույնիսկ ցանկություն էին հայտնում տուգանքներ վճարել, միայն թե նորից ՌԴ մեկնելու հնարավորություն ստանան։ Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը մեզ հետ
Թեժ աշուն չի լինելու. «168 ժամ»
Այս տարվա քաղաքական ամառվա առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ընդդիմությունը թեժ աշուն չի խոստացել: Դա Հայաստանի քաղաքական կյանքին անվերջ ուղեկցող խոստում էր, որն ամեն անգամ չկատարվելուց հետո, հաջորդ գարնանն ավելի խրոխտ էր հնչում: Իրականում, սակայն, այս աշունը կարող է թեժ լինել, քանի որ օգոստոսի վերջին Ազգային ժողով է ներկայացվելու սահմանադրական փոփոխությունների տեքստը, որի շուրջ
ԱԱՀ-ն էլեկտրաէներգիայի համար կնվազեցվի՞. «Հայկական ժամանակ»
Մեր ունեցած տեղեկություններով, կառավարությունում քննարկվում է վերջնական սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի մեջ ավելացված արժեքի հարկը 20 տոկոսից մինչև 18 տոկոսի իջեցնելու հնարավորությունը։ Խնդիրն այն է, որ էլէներգիայի հաստատված, բայց առայժմ սառեցված 49 դրամ սակագնում 9.8 դրամը ԱԱՀ-ն, որը գնում է ոչ թե ՀԷՑ-ին, այլ պետական բյուջե։ Եթե ԱԱՀ-ն նվազեցվի մինչև 18 տոկոսի, ապա սակագինը կբարձրանա
Քաղաքական ուժերն ուշացե՞լ են. «168 ժամ»
Հուլիսի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող շարժման նոր նախաձեռնության անդամները քաղաքական բոլոր ուժերին կոչ արեցին միանալ իրենց։ «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի համոզմամբ` քաղաքական ուժերն ի սկզբանե պետք է ներգրավվեին շարժման մեջ, միակ բացառությունը, որ քաղաքական ուժերը չէին ներգրավվի, ըստ նրա` կլիներ այն
Ինչու՞ պետք է հայերը նախընտրեն արտասահման մեկնել Վրաստանից. «Հայոց աշխարհ»
Գաղտնիք չէ, որ ավիաոլորտում առաջարկվող ծառայություններն այնքան էլ շահավետ չեն մեր սպառողի համար Այստեղ նախ ավիատոմսերի գներն են անհամեմատ բարձր, քան, ասենք, հարեւան Վրաստանում: Բացի դրանից, Հայաստանից դեպի պահանջարկ ունեցող շատ երկրներ պարզապես ուղիղ չվերթեր չկան, եւ այս կամ այն երկիր հասնելու համար հայ զբոսաշրջիկը ստիպված է երկու օդանավ փոխել՝ բնականաբար ավելի մեծ գումար եւ
Շարժումը յուրացնելու փորձերն առայժմ ձախողվում են. «Հայոց աշխարհ»
Բոլորը տեսան, որ հոսանքի թանկացման դեմ պայքարի, այսպես ասենք՝ «շարժումը» մարեց: Դրա վերջին ու ցայտուն վկայությունը հուլիսի 9-ի հանրահավաքն էր Ազատության հրապարակում: Հարցն այն չէ միայն, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ վերջին շրջանի հրապարակային ակցիաներից այն թերեւս ամենից սակավամարդն էր: Բովանդակություն, ի վերջո, չկար: Խոսքը, իհարկե, նախաձեռնողների կամ, եթե կուզեք՝ համակարգողների ասելիքի եւ գործողությունների բովանդակության


















































