Լրահոս
Օրվա լրահոսը

Շաքարային դիաբետ ունեցողներին բժիշկը խորհուրդ է տալիս սահմանափակել մրգերի եւ հյութերի ընդունումը

Հուլիս 11,2015 13:56

Շաքարային դիաբետը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում բոլոր հիվանդությունների մեջ 3-րդ տեղում է, իսկ առաջին տեղում սրտանոթային հիվանդություններին են, 2-րդը՝ ուռուցքները:

Այս մասին, այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիական բաժանմունքի ղեկավար Էդուարդ Թորոմանյանը: Նա  ասաց, որ ավաղ շաքարային դիաբետը կրկնապատկվում է ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում: «Եթե 2000 թվականների սկզբներին այս հիվանդության նոր դեպքերը տարեկան գրանցվում էր 1000 դեպք: Հիմա այդ թիվը քառապատկվել է եւ տարեկան գրանցում ենք 5-6 հազար նոր դեպք»,-ասաց մասնագետը:

Պարոն Թորոմանյանը նշեց, որ Հայաստանում հիվանդների ընդհանուր թիվը մոտավորապես կազմում է 73 հազար: Այս թվի բարձրացման հիմնական պատճառները բժիշկը նշեց, որ առաջին նախապայմանը ժառանգականությունն է, ճարպակալումը, սրտանոթային հիվանդություններն են` արյան բարձր ճնշումը, օրգանիզմի ճարպային նյութափոխանակության խանգարումը եւ ոչ ճիշտ ապրելակերպը:

Ավելացրեց նաեւ, որ շաքարային դիաբետով հիվանդների թիվը կանանց մոտ ավելի բարձր է: Ըստ բժիշկի` շատ հաճախ շաքարային դիաբետը բացահայտվում է այլ հիվանդությունների ի հայտ գալուց հետո: «Ցավոք, մեր ազգային խոհանոցի սնունդները բավական յուղոտ են, պետք է բացառել ֆասթ-ֆուդի հանգամանքը, որն այսօր ամենաշատն է օգտագործվում մարդկանց կողմից: Կարեւոր է նաեւ հիպոդինամիկան, քանի որ ժամանակակից աշխարհում մարդիկ քիչ են շարժվում: Սթրեսը եւս դրդապատճառ կարող է հանդիսանալ շաքարային դիաբետի զարգացման համար»,-նշեց բժիշկը:

Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց այն սննդակարգը, որին պետք է հետեւի շաքարային դիաբետ ունեցող մարդը: Նշեց, որ պետք է ուտել բանջարեղենը, անյուղ մսամթերքը, կաթնամթերքը, բացառել բոլոր տեսակի ճարպերը, պետք է նաեւ սահմանափակել մրգերը, հատկապես կեռաս, ծիրան, թութ, խաղող, որոնց մեջ գլյուկոզան բարձր է, իսկ քաղցրեղենի օգտագործման համար բժիշկը հիվանդներին խորհուրդ է տալիս ուտել առիթից առիթ, այն էլ քիչ քանակությամբ:

Բժիշկը խորհուրդ է տալիս  սահմանափակել հյութերի ընդունումը, որոնք 5-10 րոպեում արյան մեջ շաքարի քանակը բարձրացնում են եւ որպեսզի կանխարգելեք արյան մեջ շաքարի առաջացումը եւ բարձրացումը, պարոն Թորոմանյանը խորհուրդ է տալիս յուրաքանչյուր մարդու տարեկան մեկ անգամ ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031