Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մասնակցեց Հելսինկիի եզրափակիչ ակտի 40-ամյակին նվիրված ԵԱՀԿ բարձր մակարդակի հանդիպմանը

Հուլիս 11,2015 15:09

Հուլիսի 10-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի ունեցավ ԵԱՀԿ բարձր մակարդակի ոչ պաշտոնական հանդիպում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյա տարեդարձին: Միջոցառմանը Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Իր ելույթում նախարարի տեղակալը կարևորեց կոնսենսուսի սկզբունքի վրա հիմնված ԵԱՀԿ դերակատարությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում:

Անդրադառնալով Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքներին՝ Աշոտ Հովակիմյանը նշեց, որ դրանք հավասար են, և դրանց միջև որևէ հակասություն չկա: Նա մտահոգություն հայտնեց ԵԱՀԿ որոշ մասնակից պետությունների փորձերի առնչությամբ՝ մոռացության մատնել ազգերի հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքը: Ընդգծվեց, որ միակողմանի պատժամիջոցների կիրառումը, այդ թվում՝ ցամաքային շրջափակումը, բացասաբար է ներգործում հակամարտությունների խաղաղ կարգավորման վրա:

Հայկական կողմը անհրաժեշտ համարեց հակամարտությունների գոտիների բնակչության և նրանց ընտրյալ ներկայացուցիչների ներգրավումը հակամարտությունների կարգավորման բանակցային գործընթացում, ինչը կարժևորի ԵԱՀԿ դերակատարությունը հակամարտությունների հանգուցալուծման և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում:

Իր ելույթում նախարարի տեղակալ Հովակիմյանը կարևորեց ԵԱՀԿ և դրա համաձայնեցված միջնորդական ձևաչափերի գործունեության ակտիվացումը վստահության ամրապնդման, հանրությունների միջև շփումների և հաշտեցման գործընթացներում: Նա վերահաստատեց Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կառուցողական միջնորդությանը և տարածաշրջանում խաղաղությանը:

Միջոցառման շրջանակներում Աշոտ Հովակիմյանը նաև երկկողմ հանդիպումներ ունեցավ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Միքայել Գեորգ Լինկի, Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Բենեդետո Դելլա Վեդովայի և ԵԱՀԿ գերմանական նախագահության հատուկ ներկայացուցիչ Գերնոտ Էրլերի հետ:

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031