Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ն օգնում է ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի զինված ուժերում

ՋԵՐՄՈՒԿ, ՎԱՅՈՑ ՁՈՐ, 9 հուլիսի, 2015թ. – Հայաստանի ռազմական ոստիկանության քսանհինգ աշխատակիցներ մասնակցեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությամբ՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից կազմակերպված` մարդու իրավունքների թեմայով եռօրյա դասընթացին: Մարդու իրավունքների տեղի փորձագետները վարեցին դասընթացը, որի նպատակն էր ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում, որը հանդիսանում է ԵԱՀԿ համապարփակ անվտանգության

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողները ծրագիր կառաջարկեն. (Ֆոտոշարք)

Քիչ հետո Ազատության հրապարակում կմեկնարկի հանրահավաքը

«Զվարթնոցի կլոր շենքը չեն կարող կիրառել որպես ժամանակակից պայմաններին համապատասխանող շենք». ճարտարապետ

Կոնցեսիոները ուսումնասիրում է տարբերակները, թե ինչպես կարելի է ընդլայնել օդանավակայանի շենքը

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Ամերիկայի դեսպանին

Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց մեր երկրում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսին: Հանդիպման ընթացքում քննարկվեց ներքին, արտաքին եւ տարածաշրջանային  զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Շահեն Պետրոսյան. «Ավստրիական ավիաուղիներից ատկատներ էին պահանջում թռիչքները թույլ տալու համար»

«Ատկատներ» էին պահանջում Ավստրիական ավիաուղիներից թռիչքները թույլ տալու համար»,-«Ինչու՞ են ավիաընկերությունները հեռանում Հայաստանից» թեմայով քննարկմանը «Մեդիա կենտրոնում» հայտարարեց ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը: Ըստ նրա` այդ երևույթի պատճառները թե՛ քաղաքական են, թե՛ տնտեսական: Նա մանրամասնեց. «Հայաստանը հիմա վասալային վիճակում է, և ամբողջ շուկան տրվել է Ռուսաստանին: Բաց երկնքի քաղաքականություն

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Հելսինկիի 2015 թվականի հռչակագիրը

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Հելսինկիի 2015 թվականի հռչակագիրը, որը պարունակում է Վեհաժողովի լայնածավալ քաղաքական առաջարկություններ եւ ազդարարություններ ԵԱՀԿ-ին եւ անդամակցող 57 երկրներին քաղաքական հարցերի եւ անվտանգության, տնտեսության, շրջակա միջավայրի եւ մարդու իրավունքների ոլորտներում: Հռչակագիրը Վեհաժողովի տարեկան նստաշրջանի վերջնական արդյունքն է: Այս տարի նստաշրջանը տեղի է ունեցել Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում եւ նվիրված է եղել ԵԱՀԿ

Կոնդեցիների հետ պայմանագրերի կնքումը՝ օգոստոսին կսկսվի

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարը հերթական անգամ հանդիպել է Երևանի Կոնդ թաղամասի բնակիչների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետի խորհրդական Հայկ Դավթյանը և «Դվին» հյուրանոցի հարևանությամբ կոնդեցիների շենքի շինարարությունն իրականացնող «Ի-ԷՄ-Էս» կազմակերպության ներկայացուցիչը: Հանդիպման ընթացքում կոնդեցիներին ներկայացվել է այս փուլում իրականացվելիք քայլերի ժամանակացույցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել օգոստոսի 1-ից սկսել բնակիչների հետ պայմանագրերի կնքման գործընթացը:

«Երեւանի ոստիկանապետը ադեկվատ չէ». Դավիթ Սանասարյան

Ազատության հրապարակում հացադուլ սկսած Դավիթ Սանասարյանը Aravot.am-ին պատմեց, որ տասնյակ ցուցարարներ ոստիկանության աշխատակիցների կողմից ճնշումների են ենթարկվել: «Մեծ մասին ոստիկաններն են ճնշել, սպառնալիքի ճնշումով ասել են, որ պետք է չգնաք Ազատության հրապարակ: Ում ճնշել են, եկել են ինձ պատմել են: Ոստիկաններն ինձնից իմացան չորս հացադուլավոր երիտասարդների անունները, կես ժամ հետո օպերլիազորները գնացին նրանց տուն ու

Գրիգոր Ազիզյան. «Զվարթնոցի կլոր շենքը պետք է վերանորոգվի»

«Ճարտարապետները դեմ են «Զվարթնոց» օդանավակայանի՝ Կոնցեսիոների ներկայացրած նախագծին»- հուլիսի 9-ին Հանրային խորհրդի կազմակերպած հանրային քննարկման ընթացքում հայտարարեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Հանրային խորհուրդը 4 ոլորտային ենթահանձնաժողովների մասնակցությամբ հանրային քննարկում էր կազմակերպել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին ուղեւորային համալիրը վերափոխելու՝ Կոնցեսիոների ներկայացրած առաջարկի վերաբերյալ: Սաշուր Քալաշյանը համարում է, որ ընկերությունը սին պատկերացում ունի, թե գոյություն ունեցող կառույցն այնքան

«Հայաստանում չկա սոցիալական պայքար. անհրաժեշտ են հրաժարականներ». Վահագն Խաչատրյան

Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ Գյումրու խորհրդի անդամ Վահագն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիաներն այլևս անիմաստ են, եթե չկա քաղաքական հստակ ծրագիր: Ըստ նրա, ցուցարարների կողմից կիրառվող բողոքի որոշ մեթոդներ անարդյունավետ են: Օրինակ` հացադուլը սպառած, հնացած մեթոդ է, քանի որ այն արդյունք չի տալիս Հայաստանի նման բռնապետական ռեժիմ ունեցող երկրում: «Եթե պայքարում

Եվրասիական երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչ Անդրանիկ Նիկողոսյանին մեղադրում են բռնաբարության մեջ (ֆոտոշարք)

Հայտնի հասարակական գործիչ, Եվրասիական երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչ Անդրանիկ Նիկողոսյանը դաժանորեն ծեծի է ենթարկել եւ փորձել է բռնաբարել իր ծանոթին: Այս գործը տուժածի դիմումի հիման վրա այժմ քննում է Ռուսաստանի ոստիկանությունը: Այս մասին, ըստ «Национальные интересы»-ի, գրել է հատնի բլոգեր 100 ЖЖ Gmichailov-ը: Հաղորդվում է, որ Անդրանիկ Նիկողոսյանը իր ծանոթին հրավիրել է Մոսկվայի իր բնակարան: Ոչինչ

«Ես զարմացած եմ, թե ինչպես հայ երեխաներին հաջողվել է այդքան ճշգրիտ ներկայացնել մեր երկիրը». Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի եւ «Զում Փրըդաքշըն»-ի հովանավորությամբ Թեքեյան Կենտրոնում բացվեց «Ճապոնիա, Հնդկաստան, Եգիպտոս» խորագրով մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսը, որին ներկայացված էին «Ես կարող եմ» ստեղծագործական արվեստանոցի 5-12 տարեկան աշակերտների աշխատանքները: Ձեռնարկին ներկա էր Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին, ինչպես նաեւ արվեստագետներ, արվեստասերներ, այլ հյուրեր: Ցուցահանդեսի բացմանը հյուրերին ողջունեց ԹԿՀ տնօրեն Ա. Ծուլիկյանը եւ

Ջրի որակը համապատասխանել է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2015թ. ապրիլ-հունիս ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4238 փորձանմուշ: Ըստ իրականացված  քիմիկամանրէաբանական հետազոտությունների՝ ջրի որակը համապատասխանել է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին: Սույն մամուլի հաղորդագրությունը հրապարակվում է համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

ԵՀՄՖ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանի ողջույնի խոսքը ուղղված Ստերլիգով ընտանիքին Արցախ  մշտական բնակություն հաստատելու առիթով

Մեծարգո պարոն Գերման Ստերլիգով Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահության անունից սիրով հայտնում եմ, որ բացառիկ հիացմունքի և հպարտության պահեր ապրեցինք `տեղեկանալով Ձեր գլխավորությամբ Ստերլիգով Ընտանիքի Արցախ տեղափոխվելու և բնակություն հաստատելու լուրը: Համոզված ենք, որ Ձեր երկարամյա գործունեության փորձը և վաստակը՝ որպես հայտնի քաղաքական, հասարակական գործչի, բարերարի և գործարարի ,այժմ կներդնեք Արցախ երկրում, որն իր էությամբ

Նուբարաշեն ՔԿՀ-ում բուժօգնություն չի տրամադրվում դատապարտյալին

Այսօր` 09.07.2015 թ-ին, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Արման Վեզիրյանը տեսակցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հ.Գևորգյանին, ով իրավապաշտպանին հայտնել է, որ այսօրվանից հացադուլ է սկսել, քանի որ ՔԿՀ-ը կրկին բուժում չի իրականացնում, բողոքները մնում են անպատասխան կամ: ՔԿՀ վարչակազմը հայտնել է, որ եթե ուզում է, կարող է դրսից իր հաշվին բժիշկ հրավիրել բուժում ստանալու համար, սակայն

Հակածխախոտային պայքարում ակտիվացել են մարզերը

ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցույթային հանձնաժողովի հուլիսի 9-ի նիստում քննարկվեցին բնապահպանական և ծխելու դեմ պայքարին վերաբերող անվանակարգերին դիմած ՀԿ-ների հայտերը։ Հանձնաժողովի նիստին ներկա էին նաև ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Նշենք, որ բնապահպանական անվանակարգերում հայտ էր ներկայացրել 21, իսկ ծխելու դեմ պայքարին վերաբերող անվանակարգերում՝ 11 հասարակական կազմակերպություն։ Մրցութային հանձնաժողովի ոլորտային անդամ Սիրարփի

«Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցն ի սկզբանե քաղաքական էր». վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը կարծում է, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը շատ մեղմ դրսևորումներ ունեցավ։ «Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածը քաղաքացիական անհնազանդության արշավ էր: Վերջինս ենթադրում է, որ հանուն լուրջ փոփոխությունների մարդիկ պատրաստ են գնալ որոշակի զոհաբերության, զրկանքների, պատրաստ են խախտել որոշակի օրենքներ և այլն: Իսկ ցուցարարները գործեցին օրենքի սահմաններում: Նույնիսկ փողոցի փակումը կամ

Եվրոպական խորհրդարանի ընդունած փաստաթուղթը կոչ է անում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ավելի լայն ներգրավում

Հուլիսի 9-ին Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) ընդունեց փաստաթուղթ Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման վերաբերյալ: Գնահատելով ԵՄ-ի մոտեցումն իր անմիջական հարևանների նկատմամբ՝ փաստաթուղթը պարունակում է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին առնչվող մի շարք դրույթներ: Ի լրումն մյուս դրույթների, այն կոչ է անում ‹‹ԵՀՔ-ն վերափոխել առավել նպատակային և ճկուն քաղաքականության, որը կկարողանա հարմարվել գործընկեր երկրների բազմազանությանը››, – միևնույն ժամանակ

«Անուշով չեմ սկսի: Դա ինձ համար չէ…»

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Մանե Գալոյանի համար (պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի դասարան) վերջերս Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթում տարած հաղթանակը (3-րդ մրցանակ, բրոնզե մեդալ, $10.000) միայն այս տարի երրորդն էր: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ երգչուհին նշեց, թե միջազգային մրցույթների մասնակցել է դեռեւս կոնսերվատորիայի առաջին կուրսում ուսանելիս: Իսկ հանրապետականին մեկ անգամ՝

Հուլիսի 6-ի բռնությունների վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել

Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2015թ.-ի հուլիսի 7-ին հանցագործության մասին հաղորդումներ է ուղարկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված խաղաղ ցույցը հուլիսի 6-ին ցրելու արդյունքում կոնկրետ մասնակիցների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների իրականացրած բռնությունների հիմքով: Հաղորդման հիմքում ընկած են զանգվածային լրատվական միջոցներով հրապարակված նյութերը, որոնք պատմում են կոնկրետ քաղաքացիների նկատմամբ կիրառված կոնկրետ բռնությունների մասին: www.aravot.am կայք էջում հրապարակվել

Քրեական գործ Արթիկի ջրմուղի պետի նկատմամբ՝ Արթուր Բաղդասարյանի համագյուղացիների բողոքով

«Հայջրմուղկոյուղի» -ի ՓԲԸ «Հյուսիսարևմտյան» մասնաճյուղի Արթիկի տեղամասի պետ Կարեն Չախոյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի՝ առևտրային կաշառքի հատկանիշներով: Նշենք, որ Կարեն Չախոյանը Արթիկի նախկին ոստիկանապետի՝ Ռոբերտ Չախոյանի որդին է: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը (լուսանկարում) քրեական գործը հարուցվել է Սպանդարյան գյուղի բնակիչների բողոքով: Բանն այն է, որ

Շորթում՝ սպանության սպառնալիքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է հրազենի գործադրմամբ Նորքի բնակիչ Յու.Ավագյանին պատկանող գույքը դիտավորյալ վնասելու, ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նախաքննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, շարժառիթը, բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ

Ոստիկանի հետ առնչվելիս քաղաքացու իրավունքները

Քանի որ ոստիկանության աշխատակիցները երեկ այցելել են տասնյակ (հնարավոր է՝ հարյուրավոր) քաղաքացիական ակտիվիստների բնակարաններ, «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը հարկ է համարում քաղաքացիներին տեղեկացնել իրենց հետևյալ իրավունքների մասին՝ 1. Քաղաքացին իրավունք ունի ոստիկանին բնակարան չթողել, եթե վերջինս չի ներկայացնում դատարանի համապատասխան որոշում (օրինակ՝ խուզարկության որոշում): 2. Քաղաքացին իրավունք ունի նկարահանելու ոստիկանության ցանկացած գործողություն և այդ կադրերը համացանց

Ընդունելության քննությունների նախնական անցողիկ միավորները

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձեզ եմ ներկայացնում այս տարվա ընդունելության քննությունների նախնական անցողիկ միավորները մի շարք բուհերի որոշ մասնագիտությունների համար: ԵՊՀ Մաթեմատիկա անվճար 35.25 վճարովի 19.00 Ինֆորմատիկա անվճար 39.25 վճարովի 28.00 Պատմություն անվճար 54.75 վճարովի 34.25 Միջ. հարաբեր. վճարովի 50.75 Տնտեսագիտ. անվճար 59.00 վճարովի 34.00 Հայոց լեզու անվճար 33.75 վճարովի

Կարեւոր այց եւ սուղ տեղեկություններ

Քանի որ մամուլում բավական սուղ տեղեկատվություն ու անդրադարձեր եղան վարչապետի` օրեր առաջ Ֆրանսիա կատարած այցին ու ձեռք բերված պայմանավորվածություններին, ԱԺ տնտեսական հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Թեւան Պողոսյանը դժվարանում է այցի արդյունքները գնահատել: Մեր զրուցակիցն ուրախ է մի բանի համար` որքան կարողանում ենք Հայաստանը եվրոպական երկրների հետ կապել, այդ ուղղությունը խորացնել, լավ է, քանզի Հայաստանի երկարատեւ շահերի

Կասեցվել են «Արարատմիլկ» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է «Արարատմիլկ» ՍՊԸ-ի ապխտած «սուլուգունի պանիր» և «կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը: «Արարատմիլկ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման և անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերված սննդամթերքը ճանաչվել է վտանգավոր, մասնավորապես՝ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից արտադրված «սուլուգունի պանիր» արտադրատեսակը ԱՑԽՄ ցուցանիշով, իսկ կաթի սերը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ

ՌԱՀՀԿ-ը վերլուծեց էլէներգիայի թանկացման հետ կապված զարգացումները

9 հուլիսի 2015թ., Երեւան: Այսօր ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) անցկացրեց Կլոր սեղանի շուրջ սեմինար-քննարկում, որի թեման էր՝ «Էլեկտրաշոկ. հնարավո՞ր են արդյոք քաղաքական փոփոխություններ Հայաստանում»: Օրվա ամենահրատապ խնդրի՝ էլեկտրաէներգիայի թանկացմանն առնչվող օրակարգի շրջանակում հրավիրված էին փորձագիտական մակարդակով ոլորտին տիրապետող անձինք, քաղաքագետ-վերլուծաբաններ, երիտասարդական նախաձեռնությունների ակտիվիստներ, լրագրողներ եւ հանրության այլ շերտերի ներկայացուցիչներ: Սեմինարին մասնակցում էր

Ֆրանսիական այցի ստվերային պայմանավորվածությունները

Ֆրանսիան կամրացնի իր տեղը հայկական տնտեսությունում Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 3-ին երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում էր: ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Ֆրանսիայի կառավարության ղեկավար Մանուել Վալսի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հովիկ Աբրահամյանը այցելել է Փարիզի քաղաքապետարանում բացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, Ֆրանսիայում

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031