Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական խորհրդարանի ընդունած փաստաթուղթը կոչ է անում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ավելի լայն ներգրավում

Հուլիս 09,2015 16:32

Հուլիսի 9-ին Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) ընդունեց փաստաթուղթ Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման վերաբերյալ: Գնահատելով ԵՄ-ի մոտեցումն իր անմիջական հարևանների նկատմամբ՝ փաստաթուղթը պարունակում է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին առնչվող մի շարք դրույթներ:

Ի լրումն մյուս դրույթների, այն կոչ է անում ‹‹ԵՀՔ-ն վերափոխել առավել նպատակային և ճկուն քաղաքականության, որը կկարողանա հարմարվել գործընկեր երկրների բազմազանությանը››, – միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ ‹‹ԵՄ-ն պետք է հրավիրի ոչ-ասոցացված գործընկեր երկրներին ներգրավվելու ոլորտային համագործակցության մեջ, ներառյալ՝ նոր ոլորտային համաձայնագրեր կնքելու հնարավորությունը և գոյություն ունեցող համաձայնագրերը ամրապնդելը››: Այնուհետև, փաստաթուղթն աջակցում է հարևանության շրջանակում մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման և ազատականացման միջոցով շարժունակության ընդլայնմանը, և դիմում է Եվրոպական հանձնաժողովին առաջարկել ԵՀՔ երկրների մասնակիությունը ԵՄ հավելյալ կառույցներում և ծրագրերում, օրինակ՝ ՖՐՈՆՏԵՔՍ-ում, ԵՎՐԱՓՈԼ-ում, կամ Էրազմուսում:

Ավելին, ԵԽ փաստաթուղթը ընդգծում է նաև գործընկերների՝ Եվրանեսթ ԽՎ-ի շրջանակում համագործակցության և եվրոպական քաղաքական կուսակցությունների անդամակցության կարևորությունը՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ժողովրդավար ինստիտուտների հետագա զարգացումը:

‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› (ՀԵԲ կայք՝ www.EuFoA.am) կազմակերպությունը ողջունում  է այս կարևորագույն դրույթները: ‹‹Դրանք հստակ արտահայտում են այն դիրքորոշումը, որ երկար ժամանակ պաշտպանում է մեր կազմակերպությունը››, – մեկնաբանում է ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան: ‹‹Մասնավորապես, այն պատճառով, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները առանձնահատուկ են և պահանջում են իրենց նպատակին լավագույնս ծառայող իրավական հիմք: Այս դրույթները նաև շահավետ են Հայաստանի՝ ԵՄ-ի հետ փոխադարձ հետաքրքրությունների ոլորտները տարբերակելու համար, որոնք հնարավորինս կամրապնդեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները››:

ՀԵԲ-ի Հայաստան-Եվրոպա խորհրդատվական խորհրդի անդամ, Բուլղարիայի պատգամավոր դոկտոր Անդրեյ Կովաչևը ավելացնում է, – ‹‹Սա բավականին կարևոր փաստաթուղթ է՝ այս օրենսդրության մեջ առաջինն իր տեսակով: Ես և իմ գործընկերները կողմ ենք այս փաստաթղթին և դրույթներին, որոնք վերաբերում են Արևելյան գործընկերությանը և Հարավային Կովկասին: Հուսով ենք՝ փաստաթուղթը խթան կհանդիսանա Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման գործընթացքում››:

Բացի այդ, փաստաթուղթը այսպես կոչված սառեցված հակամարտություններում ԵՄ աջակցությամբ վստահության ձևավորման մեխանիզմներ կառուցելու նախադեպ է ստեղծում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչների ներգրավմամբ, և ‹‹կոչ է անում Փոխնախագահին/ Բարձր ներկայացուցչին և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը մշակել նորարարական քայլեր և մոտեցումներ, ներառյալ հանրային հաղորդակցման մարտավարություն և ոչ-ֆորմալ խորհրդատվություն՝ երկխոսությանը և հաշտեցմանը աջակցելու նպատակով››:

Փաստաթուղթը մշակվել է ԵԺԿ խմբակցության Սլովակիայի ԵԽ պատգամավոր Էդուարդ Կուկանի կողմից և ընդունվել է ներկա գտնվող պատգամավորների մեծամասնության քվեով:

 

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»

Բրյուսել, հուլիսի 9, 2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031