Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորը հրաժարվել է մաքրություն հաստատել եւ խոհանոցի դանակով 2 անգամ հարվածել է դիրքի ավագին

Հուլիս 09,2015 16:40

Արմավիր մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 1996թ. ծնված Արման Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2014թ. դեկտեմբերի 5-ին ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ, 2014թ. դեկտեմբերի 17-ին ժամը 15.30-ի սահմաններում զինվորական ծառայության պարտականությունների կատարման՝ մաքրության աշխատանքներից հրաժարվելու պատճառով դիտողություն ստանալու համար վիճաբանել է նույն դիրքի ավագ, իր նկատմամբ պետ հանդիսացող Հայկ Դավթյանի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է նրա ձախ թիակի շրջանին՝ վերջինիս պատճառելով առողջության կարճատեւ քայքայումով վնաս:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ա. Ենոքյանի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: Սույն հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում: Այս քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031